«Սամվել Կարապետյանը նման սեփականություն չունի»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքական որոշ լրատվամիջոցներ տարածել էին, որ իբր Սամվել Կարապետյանին պատկանող «մի քանի շքեղ զբոսանավ վառելիքի լիցքավորման համար կանգ են առել Թուրքիայում՝ Բոդրումի նավահանգստում»:
Տեղեկատվության վերաբերյալ հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը:
«Թուրքական ԶԼՄ-երի այս տեղեկությունն ինքնին անհեթեթություն է, քանի որ Սամվել Կարապետյանը նման սեփականություն չունի, ավելին՝ ունենալու ցանկություն էլ չկա: Ուշագրավ է, որ գրեթե բառացի նման մի տեղեկություն էլ շրջանառության մեջ էր դրվել անցյալ տարի, ինչը ևս հերքվել էր»,-ասված է պարզաբանման մեջ: