Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առեղծվածային դեպք՝ Գյումրիում․ տղամարդու դի է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքում ժողովրդին հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ՝ Լալայան փողոցի տներից մեկի մոտ տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Դեպքի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Չիչոյանը, դատախազի տեղակալներ Արեգ Խաչատրյանը, Արծրուն Ալեքսանյանն ու Արամ Եդիգարյանը։

Մինչ տեղում աշխատում էր քննչական խումբը՝ Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Հովհաննես Գ.-ն է, ում մարմնի վրա դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հայտնաբերվել են վնասվածքի հետքեր, ինչը ենթադրում է, որ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ու համայնքային ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, թե որտեղ է տեղի ունեցել ծեծկռտուքը։

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»Վթար է․ ջուր չի լինելուՎրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը (26 հունիս)
Ամենադիտված