Մերցը անձամբ կմեկնի Հայաստան Ռուսաստանին դիմակայելու համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանը անպայման կմիջամտի 2026 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին․
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն է այդ մասին հայտարարել է Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռազմավարական համաձայնագրի ստորագրման ժամանակ, գրում է politnavigator.news-ը։
«Իսկապես, մտահոգիչ նորմա է դարձել այն, որ ընտրությունները ենթարկվում են ժողովրդավարության թշնամիների հարձակումներին։ Մասնավորապես, Ռուսաստանը փորձում է վախեցնել Հայաստանի ընտրողներին մերձենալ արևմտյան գործընկերների հետ։ Նա տարածում է ստեր ԵՄ նպատակների և արժեքների մասին։ Մենք գիտենք, որ դա ապատեղեկատվություն է, դիվերսիա, անօդաչու թռչող սարքեր։ Ռուսաստանը փորձում է անկայունացնել ոչ միայն Եվրոպան, այլ նաև Հայաստանը հիբրիդային միջոցառումների միջոցով», - ասել է Մերցը։
Նա նաև հայտարարել է մայիսին՝ ընտրություններից մեկ ամիս առաջ, Հայաստան այցելելու իր մտադրության մասին։