Երևանում կկառուցվի անտուն շների կացարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում հաջորդ տարվանից կմեկնարկեն անտուն շների կացարանի շինարարությունը: Կացարանը նախատեսված կլինի շուրջ 300 անտուն շների համար և ճաղավանդակներից բացի կունենա նաև բացօթյա առանձնացված տարածքներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ստեղծվելու է այնպիսի միջավայր, որ կենդանիներն իրենց զգան առավել ապահով և անվտանգ:
Կացարանի նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային հաջողված փորձի ուոսումնասիրման արդյունքները: