ԱՄՆ-ն փոխզիջում է փնտրում Դոնբասի հարցում․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸստ Ուկրաինայի նախագահի՝ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից Ռուսաստանի հիմնական պահանջներից մեկն է, սակայն Կիեւը այս պահանջը անընդունելի է համարում, ուստի Միացյալ Նահանգները փնտրում է փոխզիջումային լուծում երկու կողմերի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկին նշել է, որ ուկրաինական պատվիրակությունը վերադարձել է ԱՄՆ՝ խաղաղության ծրագրի մանրամասները քննարկելու համար։ Այս անգամ Եվրոպայի ներկայացուցիչները կարող են ներկա լինել բանակցություններին։