Կոբախիձեն անդրադարձել է դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման թեմային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարման վերաբերյալ քննարկումներին։
«Մենք ամբողջությամբ հաշվի ենք առնում Հայաստանի և Ադրբեջանի ընդունելի շահերը։ Մենք էլ մեր առաջնահերթություններն ունենք, և ես հավատում եմ, որ բանակցությունների միջոցով մենք կգտնենք լավագույն ճանապարհը, որը կբավարարի երեք երկրների հետաքրքրությունները»,- ասել է Կոբախիձեն։
Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 8-ին հայտնել էին, որ Վրաստանի կողմից կիրառվող սակագնային քաղաքականության պատճառով խոչընդոտվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումը։