Գողության դեպք՝ Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբրի 8-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել ՌԴ քաղաքացի 34-ամյա Նիկիտա Բ․-ն, մատնացույց արել 3 անչափահասների ու հայտնել, որ նրանցից մեկն իրեն գրկել է և իր դրամապանակը ընկել է գրպանից՝ իսկ մյուսն այն վերադարձրել է, ինչից հետո նկատել է, որ դրամապանակից գումար է պակասում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով պարեկները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին են ներկայացրել Երևանի բնակիչներ 15-ամյա Ա․ Ք․-ին, 15-ամյա Ն․ Ս․-ին և 16-ամյա Մ․ Մ․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն ոստիկանությունում Ա․ Ք․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։