Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործող իշխանության վերջին քայլերը ուղղված են Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումների խորացմանը։ Վարչապետի կողմնակիցները փորձում են շահարկել այն հանգամանքը, որ երկար ժամանակ չի գումարվել Ազգային եկեղեցական խորհուրդը, և այդ փաստը դարձնել գործիք՝ եկեղեցու առաջնորդին հեռացնելու նպատակով։ Իշխանության համար ակնհայտորեն ցանկալի է ունենալ կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կհնչեցնի իշխանությանը ձեռնտու ուղերձներ։ Թեև խոսքը եկեղեցու ներքին կառավարման խնդրի մասին է, այն վերածվել է քաղաքական ճնշման միջոցի։ Այս մոտեցման խորքային նպատակը ոչ միայն կոնկրետ անձի դեմ քայլ անելն է, այլ հասարակությանը զրկելը իր հոգևոր հենասյուներից՝ եկեղեցին վերածելով իշխող քաղաքական ուժի գաղափարական կցորդի և խաթարելով նրա դարերով ձևավորված առաքելությունը։

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը իր հրապարակման մեջ նշում է, որ իշխանությունները փաստացի լայնածավալ, բազմաշերտ պայքար են վարում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ օգտագործելով վարչական, իրավապահ և քարոզչական բոլոր հնարավոր լծակները։ Նրա գնահատմամբ՝ բաց ճնշումները զուգորդվում են տեղեկատվական հարձակումներով, իրավական հնարքներով և ներքին պառակտում սերմանելու փորձերով։ Նպատակը ոչ թե ֆիզիկական ոչնչացումն է, այլ ներսից քայքայելն ու հասարակության աչքում հեղինակազրկելը։ Նրա խոսքով՝ ստեղծվել են հատուկ հարթակներ, որտեղ համակարգված կերպով քարոզ է իրականացվում եկեղեցու դեմ, ձերբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ՝ ակնհայտորեն անհիմն մեղադրանքներով, իսկ կաթողիկոսի անձի թիրախավորումը միտված է ամբողջ կառույցի հիմքերը խարխլելուն։ Սարոյանը ընդգծում է, որ այս գործընթացները, անկախ իշխանության հաշվարկներից, օբյեկտիվորեն ծառայում են արտաքին թշնամու շահերին։

Իշխանությունը միաժամանակ փորձում է հոգևորականության ներսում գտնել այնպիսի գործիչներ, որոնք պատրաստ կլինեն համագործակցության և մասնակցել եկեղեցու ղեկավարին հեռացնելու ծրագրերին։ Այս ճնշումները վտանգավոր են ոչ միայն եկեղեցու, այլև պետության համար, քանի որ թուլացնում են Հայաստանի դիմադրողականությունը արտաքին սպառնալիքների պայմաններում։ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր մնում է այն հազվագյուտ խոշոր կառույցներից մեկը, որը պահպանել է անկախ խոսքի և ինքնուրույն դիրքորոշման կարողությունը։

Այս ֆոնին արդեն շուրջ վեց ամիս կալանքի տակ է գտնվում բարերար և գործարար Սամվել Կարապետյանը, ով հրապարակային կերպով աջակցել է Հայ Առաքելական եկեղեցուն։ Նրա կալանքը լայն արձագանք է գտել նաև միջազգային հարթակներում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պատասխանատու պաշտոնյաներից մեկը հրապարակային հայտարարել է, որ այս դեպքից հետո այլ ռուս գործարարներ ավելի զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց ծրագրերի հեռանկարները գնահատելիս և կասկածի տակ են դնում երկրի ներդրումային միջավայրի կայունությունը՝ նշելով, որ դա կարող է բացասաբար ազդել երկկողմ տնտեսական հարաբերությունների աճի վրա։

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր հերթին ուշադրություն է հրավիրում քննչական մարմինների գործելաոճի վրա։ Նրա գնահատմամբ՝ շուրջ վեց ամիս շարունակ ակտիվ քննչական գործողություններ չեն իրականացվում, չնայած գործով ներգրավված է մեծաթիվ քննիչների խումբ։ Փաստաբանի խոսքով՝ փաստացի միակ նկատելի քայլը եղել է լեզվաբանի բնակարանի խուզարկությունը, այն դեպքում, երբ հենց այդ մասնագետի եզրակացությամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքում որևէ կոչ կամ իրավախախտում չկա։

Այս ամբողջ շղթան ցույց է տալիս, որ եկեղեցու նկատմամբ ճնշումները վաղուց դուրս են եկել զուտ ներքին հարցերի շրջանակից և վերածվել են քաղաքական հաշվարկներով պայմանավորված գործընթացի։ Դրա հետևանքները կարող են լինել ոչ միայն հոգևոր դաշտում, այլև պետական անվտանգության, հասարակական համերաշխության և երկրի տնտեսական վստահելիության մակարդակում։ Այս իրավիճակում հարցը միայն եկեղեցու մասին չէ, այլ այն մասին, թե ինչպիսի Հայաստան է ձևավորվում, երբ խաթարվում են անկախության վերջին հենասյուները։

Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ
Ամենադիտված