Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉինաստանի իշխանությունները Եվրամիության խոզաբուծական տնտեսությունների արտադրանքի նկատմամբ հակադեմփինգային մաքսատուրքեր են սահմանել՝ 4,9%-ից մինչև 19,8%-ի չափով։ Այս մասին հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
Ինչպես հստակեցվում է գերատեսչության կայքում, նշված որոշումն ընդունվել է 1,5 տարի տևած հետաքննության արդյունքներով և ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 17-ից։ Մաքսատուրքերը կգործեն հինգ տարի ժամկետով
Այդ իսկ պատճառով էլ Չինաստանի կառավարությունը «արդար և անաչառ որոշում է կայացրել»՝ վնաս կրած տեղական արտադրողներին պաշտպանելու համար։