Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին հիմա էլ խոստանում են «ԵՄ անդամակցություն» Ադրբեջանի հետ միասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես մի ժամանակ արյունահեղ Ուկրաինայի դեպքում էր, այնպես էլ հիմա Հայաստանին են խոստանում են ԵՄ անդամակցություն։

politnavigator.news-ի թղթակցի հաղորդմամբ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն է այդ մասին հայտարարել  Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռազմավարական համաձայնագրի ստորագրման ժամանակ։ «Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելուց հետո մեծ պատմական հնարավորություն է ստեղծվել ամեն ինչ լայն, կայուն եվրոպական հիմքերի վրա դնելու համար», - ասել է Մերցը։

Նա պնդել է, որ Հայաստանն այժմ պատմական հնարավորություն ունի միանալու ԵՄ-ին։ «Մենք ողջունել ենք Հայաստանի ԵՄ-ին ավելի սերտորեն ինտեգրվելու ցանկությունը։ Հայաստանը գիտի, որ ԵՄ անդամակցության համար պետք է բավարարվեն բազմաթիվ պայմաններ։ Արդյո՞ք այդ ուղին կընթանա ասոցացման միջոցով, դա որոշում է, որը երկիրը պետք է ինքը կայացնի։ Ադրբեջանը պետք է դա անի, և Հայաստանը պետք է դա անի», - ասել է Մերցը։

​​Նա նաև բարձր է գնահատել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված խաղաղության հռչակագիրը։ «Մենք համաձայն ենք, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի համար կա մեծ հնարավորություն եվրոպական ուղի ընտրելու համար։ Սա օրինակ է, թե ինչպես համատեղ մեծ ջանքերը, դիվանագիտությունը և փոխադարձ հարգանքը կարող են հանգեցնել խաղաղության գործընթացի։ Ես կցանկանայի տեսնել այս օրինակի կրկնությունը նաև Եվրոպայի այլ վայրերում», - ասել է Մերցը ակնհայտորեն ակնարկելով Սերբիային և Կոսովոյին։

Ռուսաստանի նախկին փոխվարչապետ և ներկայիս սենատոր Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանի իրական հակառակորդը ոչ թե ՆԱՏՕ-ն է, այլ ԵՄ-ն է։ «ԵՄ-ն փող ունի, ունի հսկայական բյուջե։ Նա կարող է իրեն թույլ տալ ֆինանսավորել պատերազմը։ ՆԱՏՕ-ն հիմնականում քարոզչական գործիք է, քանի որ ՆԱՏՕ-ն կարգավորում է միայն ռազմական բյուջեի չափորոշիչները, որոնք պետք է լինեն առնվազն երկու տոկոս, և, խստորեն ասած, քաղաքական խորհրդակցությունները, բացառությամբ, իհարկե, խոշոր պատերազմի, երբ նրանց միջուկային պլանավորման խումբն է սկսում աշխատել։ ԵՄ-ն մեզ համար շատ ավելի վտանգավոր հակառակորդ է, քան ՆԱՏՕ-ն», - ասել է Ռոգոզինը։ Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել էր, որ «ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև մեծ տարբերություն չկա»։ «Ռուսաֆոբիայի աստիճանը մոտավորապես նույնն է, և երկրները նույնպես մոտավորապես նույնն են։ Այնպես որ, իհարկե, մենք ապագայում հաշվի կառնենք այդ գործոնը», - ասել էր ռուս դիվանագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները
Ամենադիտված