Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տեղի ունեցած դաժան միջադեպին:
«Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած հրաձգությունից, որի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել: Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում:
Հիշեցնենք, որ հայր ու որդի հրաձգություն են իրականացրել լողափում, որտեղ հրեաները նշում էին Հանուկա տոնը: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 10-87 տարեկան 16 մարդ, 40-ը հոսպիտացալվել են