Սպերցյանը` ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ
ՍՊՈՐՏ«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը հավակնում է ճանաչվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբերի և դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։
Երկու ամսում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 5 խաղում 3 գոլ է խփել, կատարել 2 գոլային փոխանցում։
25-ամյա ֆուտբոլիստի մրցակիցները կլինեն Ջոն Կորդոբան («Կրասնոդար»), Բրայան Խիլը («Բալթիկա»), Դմիտրի Պեստրյակովը («Ակրոն) և Մաքսիմ Բարսիկոն («Բալթիկա»)։