Վթարի արդյունքում երեխա է մահացել․ ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄահացու ավտովթար է տեղի ունեցել դեկտեմբերի 14-ին, Չելյաբինսկ — Կուրգան — Օմսկ — Նովոսիբիրսկ դաշնային ավտոճանապարհին՝ Կուրգանի մարզի Շումիխինսկի շրջանում։ Ինչպես հայտնել են Ճանապարհային ոստիկանության տարածաշրջանային վարչությունից, թեթև մարդատար ավտոմեքենայի և բեռնատարի բախման հետևանքով դեպքի վայրում զոհվել է երկու մարդ, ևս մեկ տուժած տեղափոխվել է հիվանդանոց։
Նախնական տվյալներով՝ վարորդը և սրահում գտնվող 2009 թվականին ծնված դեռահասը մահացել են ստացած վնասվածքներից մինչև բժիշկների ժամանումը։ Երրորդ ուղևորը՝ ինը տարեկան աղջիկը, ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։
Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, նշում են Ճանապարհային ոստիկանությունում։ Մասնագետները պարզում են վթարի ճշգրիտ պատճառներն ու հանգամանքները։