ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումներն Իրանում, սակայն չունի մուտք դեպի հիմնական միջուկային օբյեկտներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերսկսել է ստուգումներն Իրանում, սակայն չունի մուտք դեպի հիմնական միջուկային օբյեկտներ, հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Սա կարևոր է մեզ համար։ Բայց, իհարկե, այս մյուս երեք օբյեկտները (Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում) ավելի նշանակալի են, քանի որ դրանք դեռևս պարունակում են միջուկային նյութերի և սարքավորումների զգալի քանակություն»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։
«Մենք պետք է վերադառնանք այնտեղ»,- ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը: