ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 14-ին, ժամը 06։39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «Pilsan» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: