Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը․ պատմության այս օրը (14 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ուկրաինա՝ Չեռնոբիլյան աղետի հետևանքները վերացնողների փառաբանման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1802 –ծնվել է մանկավարժ Հակոբ Մանվելյանը։

1825 - ծնվել է հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը:

1846 - Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվել. ստեղծվել են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախի և Դերբենդի նահանգները։

1861- Կ. Պոլսում հիմնվել է Արևելյան թատրոնը։ Բացման խոսքով հանդես է եկել  Միքայել Նալբանդյանը։

1909 - ծնվել է ճարտարապետ Փայլակ Մանուկյանը:

1913 - Գերմանիան Թուրքիա է ուղարկել գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը։

1918-հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Շարուրի վրա հարձակում իրականացրած հայկական ուժերը պարտություն են կրել Նորաշեն գյուղի մոտ:

1919 - Ուզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվել է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունել կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։

1924 - ծնվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը:

1936– ծնվել է ճանաչված օպերային երգիչ, դրամատիկական տենոր, օպերային ռեժիսոր Տիգրան Լևոնյանը։

1943 —ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմամբ հաստատվել է ԽՍՀՄ-ի հիմնը («Ստալինյան» հիմնը):

1947– վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր Գուրգեն Ալեմշահը:

1972 - վախճանվել է   մանկավարժ,  պրոֆեսոր Մուշեղ Սանթրոսյանը:

1994- վախճանվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը:

2005- մայրաքաղաքի կենտրոնում՝ Կարապի լճում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին բացօդյա սահադաշտի բացումը:

2006-Արգենտինայի սենատը միաձայն վավերացրել է  օրինագիծ, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2017- հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը:

2019-ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկել են ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տունը։

2020- տեղի է ունեցել գերիների փոխանակում. 44 հայ գերիներ են վերադարձել հայրենիք, իսկ Հայաստանից հակառակորդին են փոխանցվել 10 գերի և 2 մարդասպան, որոնք 2014-ին ցմահ ազատազրկման էին դատապարտվել անչափահասի եւ տղամարդու սպանության ու մեկ կնոջ ծանր վիրավորելու համար։

2021- կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած «Անհնազանդության երթը»:

2021- Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպում:

2022- ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի է ունեցել «Արցախցի տերը հայ ժողովուրդն է» խորագրով  բողոքի ակցիա ի պաշտպանություն Արցախի, և ընդդեմ նրա շրջափակման:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

835 —չինական Տան կայսրությունում անհաջող տեղի է ունեցել  «Քաղցր ցողի դավադրությունը»:

1503 —ծնվել է ֆրանսիացի բժիշկ և աստղագետ Նոստրադամուսը:

1799 —վախճանվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:

1812– ավարտվել է ռուս-ֆրանսիական պատերազմը։

1825 –տեղի է ունեցել  Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում։

1860 —վախճանվել է անգլիացի քաղաքական գործիչ Ջորջ Համիլտոն Գորդոն Էբերդինը:

1866 —ծնվել է անգլիացի նկարիչ և նկարչական քննադատ Ռոդժեր Ֆրայը, որը շրջանառության մեջ է դրել հետիմպրեսիոնիզմ հասկացությունը:

 1883– ծնվել է Ճապոնական այկիդո մարտական արվեստի հիմնադիր Մորիհեյ Ուեսիբանը։

1900– Մաքս Պլանկի տեսության հրապարակմամբ  առաջացել է Քվանտային մեխանիկան։

1911– Ռուալ Ամունդսենն առաջին անգամ պատմության մեջ հասել է Հարավային բևեռ։

1913 —Կրետե կղզին անեքսիայի է ենթարկվել Հունաստանի կողմից:

1922– ծնվել է, ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Նիկոլայ Բասովը։

1923 –վախճանվել է  ֆրանսիացի նկարիչ Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն:

1924-ծնվել է հնդիկ դերասան, ռեժիսյոր, պրոդյուսր և սցենարիստ Ռաջ Կապուրը:

1928 —դանիական ուսումնական հինգ կայմանի  «Կոպենհագեն» առագաստանավը դուրս է եկել Մոնտեվիդեոյի նավահանգստից և ուղևորվելով  Ավստրալիա անհետացել անձնակազմի 59 անդամների հետ միասին:

1987– հիմնվել է Համասը՝  պաղեստինյան իսլամական կուսակցությունը։

1989 - վախճանվել է   ֆիզիկոս և քաղաքական գործիչ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը:

1995–Փարիզում ստորագրված Դեյտոնյան համաձայնագրով  ավարտվել է մոտ 3 տարի տևած Բոսնիական պատերազմը։

2004 —բացվել է աշխարհում ամենաբարձրադիր տրանսպորտային կամուրջը ՝ Վիադուկ Միյոն:

2008 —Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընթացել է «Անհամաձայնների երթը», որը Ռուսաստանի քաղաքական կացության բերեփոխումներին ձգտող ընդդիմադիրների «Այլ Ռուսաստան» դաշինքի փողոցային ակցիաների իրականացման ընդանուր անունն է:

Կ.Խաչիկյան

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»Վթար է․ ջուր չի լինելուՎրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը (26 հունիս) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև
Ամենադիտված