Մանրամասներ՝ զինվորի մահվան դեպքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է, նշել է ՔԿ-ն: