Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ռուսաստանի առաջնորդը Աշխաբադ է ժամանել՝ մասնակցելու Խաղաղության և վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված ֆորումին։
Նախագահների հանդիպումը տևել է 40 րոպե։