Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց
ԻՐԱՎՈՒՆՔՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց։
Նրա նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց ընտրված չէ։
Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին դատական նիստից դուրս գալուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):