Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենացանկալի փեսացուն. 12 փաստ՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Wnews.am-ը գրում է.

Մենք գիտենք, թե աղջիկները որքան են սիրում հիմա արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ընդամենը մի քանի օր առաջ 27 -ամյա ֆուտբոլիստը դարձել է հետխորհրդային տարածաշրջանը ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստը: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել ռեկորդային 42 մլն եվրոյով: Սակայն սա միակ պատճառը չէ, որ Հենրիխը դուր է գալիս աղջիկներին:

Wnews.am-ը ներկայացնում է 11 փաստ Հենրիխ Մխիթարյանի մասին: Ահա թե ինչու է նա հայ ամենացանկալի փեսացուն.


1.Մխիթարյանը բարձրահասակ է, նրա հասակը 1.80 սմ է, իսկ աղջիկները սիրում են բարձրահասակ տղամարդկանց:

2. Մխիթարյանի հետաքրքրությունները չեն սահմանափակվում ֆուտբոլով: Հենրիխ Մխիթարյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ապա՝ սովորել տնտեսագիտություն՝ Սանկտ Պետերբուրգի ինստիտուտի Երևանյան մասնաճյուղում։ Մտադիր է սովորել նաև իրավաբանություն։

3. 27 տարեկանում Մխիթարյանն արդեն տիրապետում է 7 լեզուների՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, հայերեն, պորտուգալերեն, մի քիչ էլ՝ իտալերեն:

4. Մխիթարյանը լավ հարաբերություններ ունի իր բոլոր նախկին թիմերի ֆուտբոլիստների հետ. «Հանդիպելու ժամանակ չափազանց ջերմ ենք միմյանց նկատմամբ»,-ասում է նա:

5. Նրա սիրած զբաղմունքներից մեկն ընթերցանությունն է, բացի այդ սիրում է շախմատ, սեղանի թենիս, ծովային ֆուտբոլ:

6. Հաճախ է զբաղվում բարեգործությամբ, սակայն չի սիրում բարձրաձայնել այդ մասին, քանի որ բարեգործությունը համարում է յուրաքանչյուր մարդու պարտքը։

7. 2011 թվականին Մխիթարյանը հռչակվել է Հայաստանի «Տարվա մարդ»:

8. Սիրած ֆիլմն է «300 սպարտացիները», լսում է Ար ընդ Բի, փոփ, իսկ երբեմն էլ ռեփ երաժշտություն։

9. Նա գովասանքի է արժանացել ամենահայտնի ֆուտբոլիստների կողմից իր տեխնիկայի, շարժունակության, ճշգրիտ փոխանցումների, դրիբլինգի, ստեղծագործ խաղի, ինչպես նաև գնդակ պահելու կարողության և աշխատասիրության համար։

10. Նա իր հոր՝ Համլետ Մխիթարյանի, ով 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր, արժանի ժառանգն է. «Չեք պատկերացնում ոնց կուզեի, որպեսզի նա տեսներ խաղս։

Եթե հայրս կողքիս լիներ, շատ բաներ ավելի հեշտ լուծումներ կստանային, էլ չեմ ասում պրոֆեսիոնալ խորհուրդների մասին։ Սակայն ստացվեց այնպես, որ նա շատ վաղ լքեց մեզ:Գիտակցված ոչինչ չեմ վերցրել նրանից, քանի որ երբ նա մահացավ, ես 8 տարեկան էի։ Սակայն բոլոր նրանք, ովքեր տեսել են հորս, ասում են, որ խաղադաշտում մենք վազում ենք և հարվածներ կատարում նույն կերպ։ Այնպես որ, շատ բաներ, ինչ ես հիմա ունեմ, հորիցս եմ ժառանգել»,-ասում է Մխիթարյանը։

11. Չնայած հաջողություններին՝ Հենրիխ Մխիթարյանը չափազանց համեստ մարդ է, այս մասին իրենց խոսքում նշում են բոլոր նրան ճանաչողները:
Այս տարիների ընթացքում Հենրիխն ընդհանրապես չի փոխվել, նա նույն մարդն է, ինչ այն ժամանակ, երբ դեռ ճանաչում ձեռք չէր բերել։ Հենրիխը մնացել է նույն համեստ, խելացի, ընկերասեր տղան։ Նա խաղադաշտում շատ ագրեսիվ ու չզիջող է, իսկ կյանքում՝ համեստ.

(C)Դավիթ Մանոյան

Նա լավ ընկեր է իր ընկերների համար, շատ համեստ է, խելացի, շատ կոռեկտ ու զուսպ։ Նա նույն համեստ և լավ ֆուտբոլիստն է։ Հիմա էլ ավելի փորձառու է դարձել։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մարդը չի փոխվել, որ ոչինչ չի կարողացել իրեն փոխել. ոչ այն, որ նա լավ ակումբում է խաղում, ոչ այն, որ ավելի շատ գումար է վաստակում։ Նա իրեն պահում է այնպես, ինչպես միշտ եղել է և դա շատ ուրախալի է։ Ես Հենրիխին միշտ համեստ եմ հիշում։

(c) Սարգիս Հովսեփյան

Միայն մի բան կարող եմ ասել. որքան ժամանակ որ ճանաչում եմ Հենրիխին, նա այդ ժամանակից ի վեր չի փոխվել։ Հենրիխը միշտ էլ մեծ սիրով է հավաքական գալիս և միշտ մեծ օգուտ է տալիս հավաքականին։ Նա բոլոր խաղերում 100% նվիրվածությամբ է խաղացել։

(c) Արթուր Եդիգարյան

Հենոյին դեռ փոքր ժամանակվանից եմ ճանաչում։ Նա աշխատասեր է, իր գործում պրոֆեսիոնալ։ Ճանաչվածությունը նրան չի փոխել։ Նա շատ լավ տղա է, իսկ որպես ֆուտբոլիստ բոլորս էլ գիտենք՝ ինչպիսին է։

(c)Գևորգ Կասպարով

12. Նրա սիրտը դեռ ազատ է:)

Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին
Ամենադիտված