Հալանդը Չեմպիոնների լիգայի բացառիկ ռեկորդ է գրանցել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում (2:1) բացառիկ ռեկորդ է գրանցել։
24-ամյա խաղացողը 43-րդ րոպեին խփեց «քաղաքայինների» հաղթական գոլը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Հարձակվողն իր կարիերայի ընթացքում Չեմպիոնների լիգայի խաղարկություններում անցկացնում էր մեկնարկային կազմում իր 50-րդ հանդիպումը, որոնցում նա աչքի է ընկել 51 անգամ։ Ըստ Opta-ի տվյալների՝ նախկինում ոչ ոք չի հասել գոլային այդպիսի ցուցանիշի՝ մեկնարկային կազմում անցկացրած առաջին 50 խաղերում։
Հալանդը «քաղաքայինների» գույները պաշտպանում է 2022 թվականի ամռանից։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը Խոսեպ Գվարդիոլայի թիմի կազմում բոլոր մրցաշարերում՝ անցկացրած 167 խաղում, դարձել է 145 գոլի հեղինակ։