ԱՄՆ-ն և Իսրայելը հաստատել են իրենց հանձնառությունը Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները և Իսրայելը մտադիր են շարունակել առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա՝ Մերձավոր Արևելքում իրենց նպատակներին հասնելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչությունը՝ առաքելության ղեկավար Մայք Ուոլցի և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի միջև հանդիպումից հետո:
«Նրանք քննարկել են Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու շարունակական անհրաժեշտությունը։ Մշտական ներկայացուցիչ Ուոլցը և նախագահ Հերցոգը նաև համաձայնության են եկել նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփի՝ Գազայում պատերազմը դադարեցնելու համապարփակ ծրագրի արագ իրականացման անհրաժեշտության հարցում՝ ՀԱՄԱՍ-ի ապառազմականացումը և Գազայի հատվածի ապագային նրա մասնակցության բացառումը ապահովելու համար», – ասվում է հայտարարության մեջ։