Մոսկվա-Երևան չվերթներ են չեղարկվել․ ինչ է հայտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Աէրոֆլոտը» չեղարկել է «Շերեմետևոյից» SU1864 չվերթը, այս մասին MediaHub-ը տեղեկացավ «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների առցանց տեղեկատվական տախտակի։
Օրինակ՝ «Flyone» ընկերության Մոսկվա-Երևան թռիչքը ուշացում է տալիս, իսկ Երևան-Եկատերինբուրգ չվերթը «Աէրոֆլոտ» ընկերության կրկին ուշացում է տալիս։
Նշենք, որ «Ռոսավիացիան» ավելի վաղ հայտարարել էր Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումների մասին՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով։
Գիշերն անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 170 չվերթ։
Հիշեցնենք, որ ըստ «Բազա»-ի՝ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով, և ուղղվել է դեպի այլընտրանքային օդանավակայան։