Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական համակարգերի ամենամեծ վտանգը միայն արտաքին թշնամին չէ։ Ամենամեծ վտանգը հաճախ հենց ներսում է՝ այնտեղ, որտեղ իշխանությունը հանդիպում է փոքր առաջնորդի։ Նման «հանդիպումները» պատմության ընթացքում բազմիցս վերածվել են աղետի՝ ստեղծելով բռնության, ապակառուցողական և ազգային թուլացման աննկարագրելի շղթաներ։ Պատմությունը անողոք հիշեցնում է՝ պետությունները կործանվում են ոչ միայն դրսից, այլ նաև հաճախ փլուզվում են ներսի փոքրությունից։

Հռոմի ուշ կայսրությունում ամեն ինչ սկսվեց փոքր մարդկանց մեծ իշխանության առջև կանգնելու պահից։ Կայսրության ներսում իշխանությունը բաժանվեց այնպիսի մարդկանց միջև, ովքեր ունեին ավելի մեծ հավակնություններ, քան կարողություն։ Փոքր հրամանատարները ստացան մեծ լծակներ, և հենց այդ անհամաչափությունն էր, որ քայքայեց կայսրության ողնաշարը։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո ստեղծվեց նույնօրինակ իրավիճակ. ինքնահռչակ «մեծ նպատակները» թղթի վրա գեղեցիկ էին, բայց դրանք իրականություն դարձնելու լծակները ընկնում էին անհանդուրժող, վախերով առաջնորդվող մարդկանց ձեռքը։ Արդյունքում ստեղծվեց սարսափի մի ամբողջ մեքենա, և պատմությունը կրկին արձանագրեց՝ չափից մեծ իշխանությամբ չափից փոքր մարդիկ միշտ ստեղծում են չափից մեծ վնաս։ Վերջին Ցին դինաստիայի օրինակը ևս նման դաս է տալիս. պետությունը, չթուլանալով միայն արտաքին ճնշումների պատճառով, ներսից վերածվեց փափուկ, անկառավարելի մարմնի, երբ իրական ղեկավարը ստվերային խմբերն էին՝ անձնական շահերով և ոչ պետական մտածողությամբ։

Խորհրդային Միության փլուզման պատճառներից մեկը ոչ միայն արտաքին ճնշումներն էին կամ տնտեսական դժվարությունները, այլև ներքին կառավարման լրջագույն հիվանդությունն էր՝ այն հանգամանքը, որ փոքր մարդիկ հայտնվեցին կենտրոնական կառավարման համակարգում։ Այս փոքր մարդիկ, որոնց հոգևոր, մտավոր և էթիկական չափերը և կարողությունները շատ հաճախ չհամապատասխանեցին ստանձնած լիազորություններին, սկսեցին ղեկավարել ոչ թե պետական, այլ անձնական նեղ շահերով՝ վերածելով պետության ինստիտուցիոնալ մեքենան իրենց սեփական փոքր աշխարհիկ շահերի արտացոլման ինստիտուցիոնալ կառույցի։ Երբ նման մարդիկ հայտնվում են համակարգի վրա ազդեցիկ դիրքերում, ձևավորվում է էութաբանական ճգնաժամ. համակարգը կորցնում է ներքին կարգը, պատասխանատվությունը դառնում է պատահականության առարկա, իսկ պետական ինստիտուտների գործողությունը ենթարկվում է մեկուսի կամ անձնական շահերին։ Արդյունքում պետությունը դառնում է խոցելի՝ ոչ թե արտաքին վտանգների, այլ ներքին համակարգային կոռուպցիայի և ինստիտուցիոնալ քայքայման միջոցով։

Այս ներքին անկայունության հետևանքով իշխանությունը վերևից դառնում է անզոր. կենտրոնական օղակների ղեկավարների և ստորին օղակների «փոքր առաջնորդների» անպատասխանատվությունը վերածվում է ամբողջ կառավարման հիերարխիայի ճեղքի, և հենց այդ ճեղքն է սկսում խեղաթյուրել պետականության ողնաշարը։ Արդյունքում ձևավորվում է մի իրավիճակ, երբ պետությունը ոչ թե պարզապես վատ է կառավարվում, այլ էութաբանական մակարդակով կորցնում է իրեն՝ ներքին անորոշությամբ:

Երբ փոքր մարդն ընտրվում է երկրի առաջնորդ, հաճախ պետության ինստիտուցիոնալ կառույցները պատկերացնում է որպպես իր անձնական սեփականությունը։ Նա սկսում է վերաբերվել իշխանությանը ոչ թե հանրային ծառայության, այլ անձնական վերահսկողության տեսանկյունից: Նույնը հաճախ վերաբերում է նաև մյուս պետական ինստիտուցիոնալ կառույցների ղեկավարներին. երբ նրանք նշանակվում են ղեկավար պաշտոններում, նրանց տեսլականում ինստիտուցիոնալ կառույցը կարծես դառնում է սեփականություն, աշխատակիցները՝ գործիք, և ցանկացած վարչարարական կամ կադրային որոշում փոխարինվում է սեփական շահերով կամ անձնական հայեցակարգով։ Սա մեր ինստիտուցիոնալ կառավարման հիմնական հիվանդություններից է, և այն շարունակում է ներսից թուլացնել պետության ողջ համակարգը։

Փոքրությունը, երբ զուգորդվում է իշխանության հետ, անխուսափելիորեն ծնում է ճնշում, անհիմն որոշումներ, ինստիտուցիոնալ թուլացում և, վերջիվերջո, պետականության կորուստ։ Փոքր մարդը չի գործում որպես հասարակության առաջնորդ ղեկավար. նա դառնում է համակարգային բռնության կենտրոն՝ սպառնալով պետության ողջ ողնաշարին։ Երբ պատասխանատու պաշտոնը վստահվում է ոչ թե չափ ունեցող մարդկանց, այլ պատահական, չկայացած անհատների, պետությունը սկսում է տուժել նույն ախտից. երբ պաշտոնը մեծ է, իսկ մարդը՝ փոքր, պետությունն է փոքրանում, երբ պաշտոնը պահանջում է չափ, իսկ մարդը չունի չափ, համակարգը դառնում է վտանգավոր։

Պետության կայացման ապացույցն այն է, որ իրական իշխանությունը, ըստ էության, կարող է պաշտպանել հանրային շահը, երբ այն գտնվում է չափ ունեցող մարդկանց ձեռքում. նրանք տեսնում են երկարաժամկետ նպատակները՝ հաշվի առնելով հասարակության շահերը, պահպանում են ինստիտուցիոնալ կանոնները և ապահովում կառավարման շարունակականություն: Փոքր առաջնորդը՝ անկախ պաշտոնից, միշտ վտանգ է ներկայացնում, քանի որ նա աշխատում է անձնական շահերից կամ վախից ուղղորդվող տրամաբանությամբ, ոչ թե պետության պահանջներից:

Հայ ժողովրդի պատմական հիշողությունն ընդգծում է, որ ներքին քաղաքական և հոգևոր երկփեղկվածությունը կարող է սրել պետության քայքայման ռիսկերը, եթե իշխանության գլխին հայտնվում են փոքր մարդիկ՝ մեծ լիազորություններով։ Հակառակը, հաշվետվողի, կանոններին հավատարիմ, կամային փորձություն անցած և կայացած անձինք կարող են ապահովել պետության ուժը և կայունությունը։ Պետությունը, ինչպես ցանկացած համակարգ, զգայուն է մարդկանց ներքին չափերին: Մեծ պաշտոնները պահանջում են մեծ հոգևոր արժեքներ ունեցող մարդիկ։

Այս էութաբանական փորձառությունը, որը պատմությունը մեզ ցույց է տալիս, որ իշխանությունը երբեք չի կարող պարզապես լրացնել դատարկությունը, և փոքր մարդը մեծ պաշտոնում ներկայացնում է իրական սպառնալիք ամբողջ պետության համար։ Պետությունը երբեք չի վտանգվում մեծ մարդկանցից. իրական սպառնալիքը միշտ գալիս է փոքր մարդկանցից, երբ նրանցից յուրաքանչյուրը դառնում է համակարգային ճեղք, և հենց այդ ճեղքն է ներթափանցում պետության ամենախորքային օղակները: Եթե ցանկանում ենք իրական կայունություն, քաղաքական և պետական համակարգերը պետք է կառուցվեն մեծ մարդկանց ձեռքով. այլընտրանքը, և դա պատմությունը բազմիցս ցույց է տվել, միշտ աղետ է։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան
Ամենադիտված