Որպես անհետ կորած որոնվող 40-ամյա կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 1985 թ. ծնված Վարդուհի Մանիկյանի անհետ կորելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում Վարդուհի Մանիկյանը հայտնաբերվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։