Պայթյուն-փլուզում՝ Արմավիրում․ վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, ինչի հետևանքով կա տուժած քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ բնակավայրի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած:
Դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվակ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ: Տեղում հրշեջների աշխատանքը ղեկավարել է Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանը:
Ըստ նախնական տեղեկություների՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: