Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրենյանցը զգուշացնում է. Ալիևը պահանջում է «վերաձևավորել» Հայաստանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահը նոր պահանջներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքական աջակցության դիմաց, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր Telegram ալիքում, գրում է tsargrad.tv–ն։ Նա ուշադրություն է հրավիրել Իլհամ Ալիևի «ուժեղացնել ջանքերը Հայաստանից բռնի կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձն ապահովելու համար» վերջին հայտարարության վրա։ «Սա խաղաղության օրակարգ չէ, սա, ըստ էության, Հայաստանի տարածքը «վերաձևավորելու» պահանջ է, որի հիմնական նպատակը հայ-ադրբեջանական համակեցության որոշակի ձևաչափ ստեղծելն է հայկական տարածքում։ Սա ցույց է տալիս, որ իրական խաղաղություն գոյություն չունի», - գրել է Սուրենյանցը։

Քաղաքագետի խոսքով չնայած Փաշինյանի և նրա շրջապատի հրապարակային հայտարարություններին, Բաքուն չի մեղմացնում իր դիրքորոշումը, այլ, ընդհակառակը, մեծացնում է ճնշումը ձգտելով հասնել գերազանցապես միակողմանի արդյունքի։ Սուրենյանցը նշել է, որ Ալիևը հիմա բարձրացնում է զգայուն հարցեր հույս ունենալով բարդացնել իրավիճակը ՀՀ իշխանությունների համար, որոնք մնում են նրա ամենահարմար գործընկերը ներկայիս ձևաչափում։

Վերլուծելով Ադրբեջանի ղեկավարության դրդապատճառները քաղաքագետը դրանք վերագրում է Ալիևի կասկածներին կապված Երևանի ներկայիս կառավարության 2026 թվականին վերընտրվելու կարողության հետ։ Նա դրանք նաև վերագրում է հնարավոր ղեկավարության փոփոխությունից առաջ կարևոր զիջումներ ապահովելու ցանկությանը, քանի որ հետո Հայաստանի բանակցային դիրքորոշումները կարող են փոխվել։ Միևնույն ժամանակ, Սուրենյանցի կարծիքով, Ալիևը բարձրացնում է Փաշինյանի «աջակցության գինը» ներքաղաքական պայքարում ազդարարելով, որ արտաքին աջակցությունը կպահանջի «նոր, նույնիսկ ավելի լուրջ զիջումներ»։

Սուրենյանցը նշել է, որ նման հայտարարությունները տեղի են ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտի թուլացման ֆոնին։ Բաքվում, նրա խոսքով, դա մեկնաբանվում է որպես Երևանի կողմից ճնշմանը արդյունավետորեն դիմակայելու մեխանիզմների բացակայություն, ինչը թույլ է տալիս նրան ներկայացնել պահանջներ, որոնք նախկինում շատ ավելի զգուշորեն էին հնչեցվում։ Միևնույն ժամանակ, քաղաքագետը ընդգծել է, որ Փաշինյանն ինքը՝ գործնականում Ալիևի «գլխավոր դաշնակիցն» է դիմադրության ներքին կենտրոնների չեզոքացման գործում։

Ներքին մտահոգությունները լուծելուց բացի, Ալիևը ձևավորում է իր դիրքորոշումը միջազգային ասպարեզում ազդանշաններ ուղարկելով ոչ միայն Երևանին, այլև Եվրամիության ինստիտուտներին, Վաշինգտոնին, Մոսկվային և Անկարային։ Սուրենյանցը կանխատեսում է, որ Բաքուն կփորձի համապատասխան պահանջները ներառել միջազգային բանակցային օրակարգում։

Խոսելով Հայաստանի համար հետևանքների մասին քաղաքագետը ընդգծել է, որ ներկայիս ստատուս քվոն երկիրը պահում է «միակողմանի, նվաստացուցիչ և ընդլայնվող ճնշման» տակ։

«2026 թվականի ընտրությունները սովորական չեն լինի, դրանք կորոշեն, թե արդյո՞ք Հայաստանը կշարունակի հետևել Ադրբեջանի թելադրանքներին, թե՞ կվերականգնի իր ինքնիշխանությունն ու արժանապատիվ դիրքը», - նշել է Սուրենյանցը հավելելով, որ միակողմանի զիջումների վրա հիմնված խաղաղությունը խաղաղություն չէ, այլ իրենից ներկայացնում է «փոխակերպված ճնշում նոր պահանջներով և սպառնալիքներով»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»
Ամենադիտված