ԵՄ որոշ երկրներ կոչ են արել արագացնել Ուկրաինային ռուսական ակտիվներով փոխհատուցման վարկի տրամադրումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական միության յոթ երկրներ կոչ են արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային արագացնել Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվներով ֆինանսավորվող «փոխհատուցման վարկի» հաստատման որոշումը, հայտնել են տեղի ԶԼՄ-ները։
Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Իռլանդիայի կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ դեկտեմբերին վարկի հաստատումը «կդնի Ուկրաինային ամուր դիրքում՝ պաշտպանվելու և արդար ու երկարատև խաղաղության շուրջ բանակցելու համար»։