Սարդարապատի 69-ամյա բնակչի տանը թմրանյութ է հայտնաբերվել
ԻՐԱՎՈՒՆՔԴեկտեմբերի 2-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը տանը կից ավտոտնակում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց ապակե տարայի մեջ դեղնականաչավուն զանգված։
Տանտերը հայտնեց, որ մարիխուանան ինքն է պատրաստել իր հողամասում աճեցրած կանեփից՝ անձամբ օգտագործելու համար։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
ՆԳՆ ոստիկանություն