Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնաժխտում՝ հանուն... ոչնչի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարելի է քրիստոնեաբար ցավ ապրել այն 10 դեռևս եպիսկոպոսական աստիճան ունեցող անձանց կորստի համար, որ ինքնակամ որոշեցին սպասարկել Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մանր, ոչ հոգևոր շահերն ու միացան Հայ առաքելական եկեղեցին կործանելու արշավին: Նրանք արագորեն վերածվեցին ՔՊ-ի ու Փաշինյանի քարոզչական գործիքի ու անմիջապես սկսեցին ինտենսիվ շահագործվել:

Հակաեկեղեցական արշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանին թիրախներ են պետք, հասկանալի է՝ ոչ վերոնշյալների շարքից, այլ նրանց, որոնք հավատարիմ են իրենց կոչմանը, ուխտին, Եկեղեցուն ու Վեհափառին: Դրանցից մեկը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանն է: Մանրամասների մեջ չխորանանք, երեկ Սրբազանն ինքը ասուլիս տվեց ու բոլոր հարցերին պատասխանեց:

Այստեղ մի շարք այլ հետաքրքիր հանգամանքներ կան: Օրինակ՝ դիվանապետին վերագրվող անհասկանալի տեսանյութը փորձաքննության է տրվում, և բացի այն, որ անհավատալի կայծակնային արագությամբ, գրեթե 1 օրում իրականացվում է «փորձաքննություն», ինչը գրեթե անհնար է, այդ ենթադրյալ «փորձաքննության» արդյունքներին ոչ թե տուժողը կամ նրա փաստաբանն են ծանոթանում, այլ ինչ-որ երրորդ, չորրորդ անձեր, հետո նաև «10 եպիսկոպոսները»: Տվյալ դեպքում զուտ աշխարհիկ ու իրավական առումներով գլխավոր մտահոգիչ իրողությունն ու փաստն այն է, որ իրավապահ համակարգը գործնականում սպասարկում է քաղաքական շահեր, դա անում է ոչ միայն անթաքույց, այլև առավելագույն ցինիկ կերպով, անվարան ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքներ: Թեպետ, սա էլ նորություն չէ:

Բայց «10 եպիսկոպոսների» գործիքը Փաշինյանը համարեց թերօգտագործված ու որոշեց շարունակել դրա շահագործումը: Ու, զարմանալի «պատահականությամբ», իշխանական հարթակներով տարածվեց «10 եպիսկոպոսների» (Ագաթա Քրիստիի հայտնի գործերից մեկի վերնագիրն է հիշեցնում) երկարաշունչ ու սրտաճմլիկ հայտարարությունը: Չնայած դրա տակ դրված էին եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների անուններ, այնպիսի տպավորություն էր, որ «հայտարարությունը» հեղինակել կամ առնվազն խմբագրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: Ըստ որում, այն թվերի Նիկոլ Փաշինյանը, որ 2008-ի ռուս-վրացական բախումից հետո Սահակաշվիլուն խորհուրդ էր տալիս պարտվելու պատճառով անմիջապես հրաժարական տալ:

Դա վատ հորինված պասկվիլ է հիշեցնում: Կամ էլ՝ «քպական» դարձած եպիսկոպոսները որոշել են հրապարակայնորեն ինքնաոչնչանալ: Որն էլ լինի՝ չափազանց ցավալի է նրանց համար: Խնդրեմ, հիացեք: «Քպական» եպիսկոպոսները հայտարարում են, թե 1999 թ. կաթողիկոսական ընտրությունները եղել են անարդար և ահաբեկումներով:

Բացի այն, որ դա գեբելսյան սուտ է, այն հաշվարկված է բացառապես անգետ, աներևակայելի դյուրահավատ, դատողականությունից ու հիշողությունից զուրկ անձերի համար: Նախ՝ Կաթողիկոսի ընտրությունը էապես տարբերվում է քաղաքական ընտրություններից ու դրանց վերաբերյալ Փաշինյանի պատկերացումներից: Հրավիրվել է Ազգային-եկեղեցական ժողով, որը տեղի է ունեցել 1999 թ. հոկտեմբերի 27-ին Մայր տաճարում: Այնտեղ փակ դռների հետևում ժողովի 450 պատգամավորներից 276-ը քվեարկել է Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, իսկ 163ը՝ մյուս թեկնածու Ներսես արքեպիսկոպոս Պոզապալ յանի օգին (11 քվե համարվել է անվավեր): Եվ Կաթողիկոս է ընտրվել առավել ձայն ստացած թեկնածուն՝ ներկայիս Վեհափառ Գարեգին Երկրորդը: Նույնիսկ քվեների թիվն է վկայում, որ, ինչպես ասում են, մրցակցային ընտրություն է եղել: Հա, բոլորն էլ գիտեին, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը կցանկանար կաթողիկոս տեսնել Գարեգին Երկրորդին: Բայց դա համարել ահաբեկո՞ւմ...

Լավ, բա դուք Աստծուց մանանեխի հատիկի չափ էլ չեք վախենո՞ւմ:

Ի՞նչ ահաբեկումների կամ անարդարության մասին են հիմա խոսում Փաշինյանի շուրջ խմբված հոգևորականները: Կամ ինչո՞ւ են հիմա խոսում, ավելի քան քառորդ դար սպասելուց հետո: Մտածում են, թե հիշողներ կամ վկաներ չկա՞ն: Իսկ գուցե իրականում հիմա՞ են ահաբեկված...

Ու ովքե՞ր են խոսում, ախր: «Քպական» այդ 10 եպիսկոպոսից 6-ը եպիսկոպոս է ձեռնադրվել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ձեռամբ: Ավելին, նրանցից 5-ը արքեպիսկոպոսության պատվին է արժանացել նույնպես Գարեգին Երկրորդի կողմից և օրոք: «10 եպիսկոպոսից» 8-ը թեմերի ղեկավարներ են և այդ հոգևոր պաշտոններին են կոչվել նույնպես Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հայրապետության օրոք:

Հարց է ծագում. այդ ինչպե՞ս է լինում, որ 26 տարի շարունակ ծպտուն չեք հանում, եպիսկոպոսական աստիճան ու կոչումներ եք ստանում, թեմակալական ծառայություն եք ստանձնում նույն Կաթողիկոսից, իսկ հիմա ելել ու աղմկում եք Կաթողիկոսի դե՞մ:

Բայց ամենից բնութագրականն այն է, որ հենց այդ «10 եպիսկոպոսն» է ասում, թե «հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»: Դե, դե...

Վատն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին կործանելու իր ճանապարհին Նիկոլ Փաշինյանը շարունակում է անխնա փչացնել բազմաթիվ մարդկանց, որոնք այլ հանգամանքներում գուցե կարող էին հանրությանը օգտակար լինել: Իսկ դրանից ավելի վատն էլ այն է, որ գտնվում են փչացողներ ու փչանալ ցանկացողներ: «Քպականացված» եպիսկոպոսները գործնականում ինքնաժխտվում են, բայց հանուն ինչի՞: Հանուն... ոչնչի:

Եվ մյուս կողմից՝ ուղղակի օրինակելի, Լուսավորչի գահին հիրավի արժանի վարք ու կեցվածք է դրսևորում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նա իսկապես քրիստոնեական տոկունության, հաստատակամության ու անսասանության օրինակ է ծառայում իրական հայ քրիստոնյաներիս:

Տեսեք, փաշինյանական ռեժիմը հանիրավի մեղադրանքներով բանտերն է նետել Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ, անքննարկելի հեղինակություն ունեցող Միքայել արքեպիսկոպոսին, Բագրատ սրբազանին, նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին: Ավելին, իշխանությունները անձնավորված թշնամանք ու նպատակային թիրախավորում դրսևորելով՝ կալանավորել են Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, գործնականում պատանդ են վերցրել և կալանքով խոշտանգում են: Կաթողիկոսի հասցեին իշխանությունները նպատակային անձնական թշնամանք ու ատելություն են սերմանում, ինչ ասես, որ դուրս չեն տալիս: Ներսից փորձում են պառակտում մտցնել Եկեղեցում: Ու սրանք դեռ հրապարակային երևացող ճնշումներն ու շանտաժն են:

Բայց Գարեգին Երկրորդը աներեր կանգնած է մեր Ազգային եկեղեցու պաշտպանության դիրքում՝ գիտակցությամբ, որ հակառակ պարագան կնշանակեր 1724-ամյա Եկեղեցու փլուզում ու կործանում՝ հուրախություն մեր ազգի թշնամյաց:

Մարդկանց բուն նկարագիրը փորձությունների ժամանակ է երևում: Ու, փառք Աստծո, որ մեր Եկեղեցու վրա անարգ հարձակման այս դաժան փորձության պահին Լուսավորչի գահին այդպիսի հոգևոր առաջնորդ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ
Ամենադիտված