Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չորսամյա «Ղարաբաղ կարպետը» գորգագործության ոլորտում խոսուն ձեռքբերումների է հասել

ՄՇԱԿՈՒՅԹ

Արդեն չորս տարի է հանրապետությունում գործող «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը իր բարձրորակ գորգերով ու պրոֆեսիոնալ թիմով աշխարհին նոր գույներով ու նախշերով է ներկայանում: Կարելի է ասել, արցախյան գորգերն ու գորգարվեստը ընկերության շնորհիվ վերածնունդ է ապրում: 
«Ղարաբաղ կարպետ» ընկերությունը հիմնվել է 2013թ. հուլիսին և իր չորսամյա գործունեության ընթացքում արդեն կարողացել է խոսուն հաջողությունների հասնել ոլորտում: Տեղական բրդի մշակման արդյունքում ստացված թելերից պատրաստված բարձրորակ գորգերը գրավել են ոչ միայն հայկական, այլև դրսի շուկան: Ընկերությունը պարբերաբար հայ գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված լուսանկարների օգնությամբ վերարտադրում է հին հայկական գորգերը: «Ղարաբաղ Կարպետ»-ի արտադրանքը հասանելի է ԱՄՆ, ՌԴ ու Եվրոպայի ավելի քան 50 երկրներում: Աշխարհին հայտնի են հատկապես Վիշապագորգերը, Օձագորգերը, Արեւագորգերն ու Արծվագորգերը: Գորգի գինը կախված է գորգի խտությունից: Միջին՝ 32 խտության գորգերի, 1քմ-ը համարժեք է 140000 դրամի: Ընկերության նպատակն է հայկական գորգագործությունը հազարամյակների պատմությունը տարածել ողջ աշխարհում: Ներկայումս «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը մայր գործարանից բացի մասնաճյուղեր ունի նաև Շուշի և Ճարտար քաղաքներում: Ընկերությունում աշխատում են 107 մարդ:
Արցախում գորգարվեստով հետաքրքրվում են տարբեր տարիքային խմբի մարդիկ և գորգագործությամբ զբաղվել ցանկացողների թիվը մեծ է: Մեզ հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրեն Սևակ Խաչատրյանը հայտնում է.«Ընկերությունում աշխատում են 16 տարեկանից մինչև թոշակառու իգական սեռի ներկայացուցիչներ և մեկ տղա: Այն նաև խուլ ու համրերին էլ է հնարավորություն տալիս լիարժեք աշխատել ու ինքնադրսևորվել: Ընկերության բացման օրվանից սահմանափակ կարողություններով 10 մարդ ապահովված են աշխատանքով: Կարելի է ասել այստեղ առողջ միջավայր է ապահովված սահմանափակ կարողություններով մարդկանց համար և նրանք կարող են առանց որևէ խոչընդոտների ամբողջությամբ ակտիվ մասնակցել աշխատանքային պրոցեսին»:
Իր չորսամյա գործունեության ընթացքում «Ղարաբաղ կարպետը» շնորհիվ բարձր պրոֆեսիոնալիզմի կարողացել է հավուր պատշաճի հանդես գալ դրսի շուկայում, սակայն մարքետինգի առումով դեռ անելիքներ շատ կան.«Այս 4 տարիներին ընկերությունը կարողացել է արտադրել և թողարկել բավականին որակյալ արտադրանք, այս գնահատականը իմը չէ, այս գնահատականը տարբեր հետազոտողների, մասնագետների, արտերկրից ժամանած մեր հաճախորդներինն են: Շատ երկրներ կիլոմետրերով գորգեր են արտադրում, բայց որակի առումով կաղում են: Կարող եմ վստահաբար ասել, որ ի տարբերություն նրանց, մենք բավականին մրցունակ և լավ արտադրանք ենք թողարկում, դրան գումարած՝ շատ հարմար գներով: Սրան զուգահեռ պետք է ասեմ, ցավոք սրտի դեռևս կաղում է մեր մարքետինգային քաղաքականությունը և ըստ արժանվույն չենք կարողանում արտաքին աշխարհին ներկայացնել մեր արտադրանքը: Սա հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով է: Միայն լավ արտադրանքը բավարար չէ, պետք է նաև լավ գովազդ»,-հայտնում է Սևակ Խաչատրյանը:

Մերի Ղազարյան

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. ՖիդանԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Փաշինյանի վախվորած արձագանքը Ռուսաստանի նախագահին Համբուրգում աhաբեկչության գործով ձերբակալվել է 17-ամյա սիրիացի Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումՄեր տնտեսական զարգացումը լճացման մեջ է առնվազն յոթ տարի․ Գերմանիայի կանցլեր Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասինՓաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Ադրբեջանական բանակում կորուստներ կան Spotify-ում Ռոզա Լինի Snap հիթը 2-րդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ ՆԳՆ-ն զգուշացնում է Վեճ և ծեծկռտուք՝ ԵրևանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Խնամքի նպաստի մասինՍլովակ պատգամավորը սուր ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. «Թշնամին Բրյուսելն է, ոչ թե Ռուսաստանը» ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025-ին գերազանցել է 95 միլիարդ դոլարը․ ՌԴ ԱԳ փոխնախարար Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՋուր չի լինելու մի քանի ժամ «Բեռլինից կոչ են արել Հայաստանին «ընդունել իրականությունը և շարժվել առաջ»»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ»
Ամենադիտված