Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնյան պատրանքի լուսանցքում. երբ խաղաղության խոստումը դառնում է նոր պատերազմի նախամուտք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնյան համաձայնագրի շուրջ ստեղծված կարճատև լինչը շուտով փոխարինվեց սթափ գիտակցությամբ․ պայծառաբանությունների փոխարեն ձևավորվեց ավելի մռայլ պատկեր՝ խոցելի, կիսատ ու վտանգներով լի։ Երբ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի որդին իրեն ներկայացնում է իբրև համաշխարհային խաղաղարար, բայց միաժամանակ փորձում է ուժային ձևաչափով լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը, ակնհայտ է դառնում՝ եթե թրամփիզմի «խաղաղությունը» այդպիսին է, ապա առավել ճիշտ է պատրաստվել պատերազմի, ոչ թե հավատալ պատրանքային միջնորդությանը։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը, անդրադառնալով համաձայնագրին, ընդգծում է ամենաէական խնդիրը՝ փաստաթուղթը զուրկ է հստակ երաշխիքներից։ Ըստ նրա՝ չկա ոչ մի մեխանիզմ, որը կստիպի Ադրբեջանին հարգել որևէ պայմանավորվածություն, եթե այն որոշի խախտել պարտավորությունները։ «Չեն երևում ոչ սանկցիաներ, ոչ պատասխանատվության գործիքակազմ։ Ադրբեջանը հստակ գիտի ինչ է ստանում այս համաձայնագրից, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը։ Եթե Հայաստան–Իրան կամ Հայաստան–Ռուսաստան փոխադրումները պետք է իրականացվեն Նախիջևանի կամ Ադրբեջանի տարածքով, ապա ո՞վ է ապահովելու անվտանգությունը, ո՞վ է տալու երաշխիք՝ անխոչընդոտ տեղաշարժի համար։ Այս ամենը պարզապես կիսատ է», — շեշտում է քաղաքական գործիչը։

Եվ հենց այդ կիսատությունը բացահայտում է իշխանության կողմից անընդհատ առաջ մղվող «ժողովրդավարության բաստիոն» դիսկուրսի խեղաթյուրված էությունը։ Հայաստանում այսօր ունենք քաղբանտարկյալների աննախադեպ քանակ, քաղաքական հետապնդումների հստակ համակարգ, և այդ ամենը ոչ մի կերպ չի համատեղվում ժողովրդավարության հետ։ Թևանյանի համոզմամբ՝ իշխանությունն օգտվում է իր արտասահմանյան հովանավորների անտարբերությունից, քանի որ նրանց համար Հայաստանը ոչ թե արժեքային գործընկեր է, այլ տարածաշրջանային շահերի սպասարկող հարթակ։ «Սա է պատճառը, որ անօրինությունը վերածվել է կառավարման մեթոդի»,— նշում է նա։

Այս անօրինությունը առավել տգեղ ձևով արտահայտվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ նախադրված գործընթացում։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող ճնշումը, նրա կառավարման ներքո գտնվող հսկայական ենթակառուցվածքային ընկերության շուրջ ստեղծված արհեստական «ճգնաժամը», ըստ Թևանյանի, ուղղված են ոչ միայն մեկ գործարարի դեմ, այլ Հայաստանի տնտեսական վարկանիշի ու պետականության հիմքերի դեմ։ «ՀԷՑ-ի շուրջ իրավիճակը հարվածում է Հայաստանի բիզնես իմիջին և միջազգային վստահելիությանը։ Սա քաղաքական ենթատեքստ ունի, և այն վտանգում է մեր երկրի ներդրումային միջավայրը»,— նշում է նա։

Չխուսափեց իշխանության քինախնդրությունից անգամ Հայ առաքելական եկեղեցին։ Թևանյանը համոզված է՝ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները ոչ մի կապ չունեն Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ սկսված պայքարի հետ։ Այդ ծրագիրը ձևավորվել էր վաղուց և երկիրը ներսից թուլացնելու ավելի լայն ռազմավարության բաղադրիչն է։ «Եկեղեցու դեմ հարձակման պատվիրատուները Թուրքիան և Ադրբեջանն են։ Նրանք ցանկանում են ոչնչացնել այն երկու հիմնարար թեմաները, որոնք մշտապես բարձրաձայնել է եկեղեցին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և արցախահայության իրավունքների պաշտպանությունը։ Փաշինյանը գործում է նրանց հրահանգներով, քանի որ իր իշխանության շարունակականությունը տեսնում է հենց այդ ուղղությամբ»,— ասում է Թևանյանը։

Այս համատեքստում Վաշինգտոնյան համաձայնագիրը դառնում է ոչ թե խաղաղության ճանապարհային քարտեզ, այլ Հայաստանի ինքնիշխանության նվազման, ազգային հաստատությունների դեմ կիրառվող ճնշումների խորացման ու տարածքային ությունների նոր ռիսկեր կրող գործընթաց։ Երբ երկրի առաջնորդը արտաքին ուժերի ցանկությունների կատարմանն է ենթարկում իր որոշումները, երբ ժողովրդավարության անվան տակ իրականացվում են հակաժողովրդավարական մեթոդներ, իսկ խաղաղության խոստումների ներքո թաքնված է նոր պատերազմի ստվերը, ակնհայտ է դառնում՝ մենք կանգնած ենք ազգային գոյապահպանության նոր փուլում։

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե կիսատ համաձայնագիր, այլ լիարժեք ռազմավարություն։ Ոչ թե պատրանքային խաղաղություն, այլ անվտանգության իրական համակարգ։ Եվ ամենակարևորը՝ ոչ թե օտար կենտրոնների կամակատար իշխանություն, այլ ազգային պետականություն, որը կպաշտպանի Հայաստանի շահերը, ոչ թե կզիջի դրանք հերթական «բարի կամքի» հրապարակային հայտարարությունների դիմաց։

«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու
Ամենադիտված