Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեկնածուներ բոլորի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները մնացել է մեկ տարուց էլ պակաս, և երկրում քաղաքական գործընթացներն արդեն թափ են հավաքում: Քաղաքական ասպարեզում նոր դեմքեր են ի հայտ գալիս, բայց արդյո՞ք նրանք ընդունելի կլինեն հայ հասարակության համար տիրող անտարբերության պայմաններում, և կարո՞ղ են այլընտրանք լինել լայն հանրային աջակցություն չունեցող ավանդական ուժերին: Այս հարցերը հատկապես արդիական են այն արտաքին խաղացողների կողմից աճող ճնշման պայմաններում, որոնց ախորժակը կտրուկ սրվել է, գրում է novayagazeta.ru–ն:

Զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը յոթ տարի ղեկավարում է Հայաստանի կառավարությունը: 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» փոխեց կառավարությունը, բայց քաղաքական լանդշաֆտը էականորեն չփոխվեց. «հեղափոխությունից» առաջ Փաշինյանը ընդդիմության մեջ էր, իսկ նրա ներկայիս հակառակորդները՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իշխանության մեջ, հիմա նրանք պարզապես տեղերով են փոխվել: Այս յոթ տարիների ընթացքում երկրում ներքաղաքական դիսկուրսը հաճախ հանգեցրել է կառավարության և ընդդիմության փոխադարձ տրոլինգի: 2021 թվականի վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնք դարձան «նախկինների» և «ներկայի», «սևի և սպիտակի» միջև ջրբաժանի բախում, դրա վառ օրինակն են։ Ըստ էության, «նախկինների» նկատմամբ այս հակադրությունը օգնեց Փաշինյանին կառչել իշխանությունից՝ չնայած Ղարաբաղյան պատերազմի ծանր հետևանքներին, իսկ ընդդիմությունը կարողացավ շարունակել պաշտոնապես տեղ զբաղեցնել խորհրդարանում՝ առանց որոշումների վրա ազդելու հնարավորության։

Սակայն այս իրավիճակը հանգեցրել է հասարակության մեջ խիստ բևեռացման։ Այդ ժամանակվանից ի վեր նախկին նախագահները բազմիցս են իրենց կողմնակիցներին տարել փողոցային բողոքի ցույցերի, սակայն չեն կարողացել լայն հանրային աջակցություն ստանալ իրենց ցածր վարկանիշի պատճառով։ Մարդկանց փողոց դուրս բերելու անհաջող փորձերն էլ իշխանությունների ձեռքում դարձել են հաղթաթուղթ։ Ընդ որում իշխանությունները վստահ են իրենց ուժերին, չնայած վարկանիշի անկմանը, և մտադիր են հաղթել առաջիկա ընտրություններում «50%+1% ձայներով»։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի վստահության վարկանիշը 2024 թվականի համեմատ 16%-ից նվազել է մինչև 13%–ի։ Նաև ներկուսակցական պառակտումներն են սրում Փաշինյանի թիմի վիճակը։

Վերլուծաբանները կարծում են, որ չնայած Փաշինյանի թիմի ներսում կարող են լինել հակասություններ տարբեր հարցերի շուրջ, բայց միշտ վարչապետինն է վերջնական խոսքը։ «Սահմանադրությունը չի փոխվել Սերժ Սարգսյանի ժամանակներից ի վեր, և նրա երկրի կառավարման մոդելը պրոյեկտվել է գործող կառավարության վրա։ Բոլոր կարևոր որոշումները կայացնում է մեկ անձ, և այդ անձը Նիկոլ Փաշինյանն է», - կարծում է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը։

Ի դեպ, վարչապետն ինքն էլ է դա ասել: «Ես եմ կառավարությունը։ Ոչ ոք չի կարող ունենալ դիրքորոշում, որը հակասում է իմ դիրքորոշումին։ Եթե կառավարությունում կան մարդիկ, որոնց դիրքորոշումը տարբերվում է իմ դիրքորոշումից, թող հենց հիմա հրաժարական տան, թե չէ ես ինքս կազատեմ նրանց աշխատանքից», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Անկախությունից ի վեր Հայաստանում ընտրարշավը միշտ պտտվել է Ղարաբաղի հարցի շուրջ։ Այդ թեման այսօր էլ է արդիական մնում։ Սակայն, եթե նախկինում կառավարության հիմնական դիսկուրսը կենտրոնացած էր Ղարաբաղը պահպանելու վրա, ապա այժմ շեշտադրությունը փոխվել է։ Այսօր, իշխանությունները, Ղարաբաղը պահելու փոխարեն, խոսում են դրանից հրաժարվելու մասին։ Օրինակ նախորդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավոր թեման հայկական Ղարաբաղը պահպանելն ու հայերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, իսկ հիմա նա առաջադրվում է «խաղաղության օրակարգով»՝ դրանից բացառելով Ղարաբաղյան հարցը։

Սակայն հասարակությունը երկիմաստորեն է արձագանքել այդ գաղափարախոսական տեղաշարժին, և, որպես արդյունք, այն խիստ մասնատված է։ Մյուս կողմից, ընդդիմությունը իրական այլընտրանքներ չի առաջարկում, պարզապես արտահայտում է իր անհամաձայնությունը մեղադրելով Փաշինյանին ամեն ինչում ձախողվելու մեջ։ Ընտրողները փաստացի ռացիոնալ առաջարկների և ապագայի տեսլականի փոխարեն քաղաքական գործիչներից լսելով միայն փոխադարձ մեղադրանքներ և հակադարձումներ հայտնվել են փակուղու մեջ։ IRI հարցումների համաձայն հարցվածների մեծամասնությունը (61%) չի վստահում որևէ քաղաքական գործչի։ Աճում է անտարբերությունն ու անվստահությունը ընտրությունների նկատմամբ, և մարդիկ պարզապես հրաժարվում են մասնակցել քաղաքական գործընթացներին։

Ընտրողների անվստահությունը ավանդական կուսակցությունների նկատմամբ և նրանց հեռացումը այդ ուժերի հետ կապված ժողովրդավարական գործընթացներից հասարակության մեջ առաջացրել է կոնկրետ առաջարկներով նոր ուժերի պահանջարկ։ Արդեն այս փուլում քաղաքական ասպարեզում ի հայտ են եկել տարբեր նախաձեռնություններ և շարժումներ, որոնք նպատակ ունեն դառնալ այլընտրանք թե՛ կառավարությանը, թե՛ համակարգային ընդդիմությանը։

Նախկինում ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը նույնպես մտել է քաղաքականություն «վերականգնելու քայքայված քաղաքական համակարգը, կառուցելու օրենքի գերակայության վրա հիմնված պետություն և խթանելու իրական խաղաղությունը»։ Թաթոյանը հայտարարել է, որ չի մտադիրվում կոալիցիա կազմել երկրի նախկին նախագահների հետ և ընտրությունների կգնա միայնակ իր թիմի հետ։

«Մերձևով» շարժումն էլ նախաձեռնել է հայազգի ռուս գործարար և «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի ընտանիքը, ով ձերբակալվել է «իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու» համար։ Շարժումը ձգտում է դառնալ «ազդեցիկ կուսակցություն», չնայած այն ներկայումս իրեն դիրքավորում է որպես ապաքաղաքական։

Հին գվարդիայից հայտնի գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանն է հայտարարել ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին «Հայաստանի առաջարկ» պլատֆորմով և նոր թիմով «երկրի զարգացման համար տեխնոկրատներին միավորելու» նպատակով։ Հայ ազգային կոնգրեսը՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը, նույնպես հայտարարել է առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին «համազգային դիմադրություն ստեղծելու» նպատակով։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չնայած չունի իր սեփական կուսակցությունը, բայց նրա կողմնակիցները խորհրդարան են մտել «Հայաստան» դաշինքի կազմում։ Քոչարյանը ևս հայտարարել է, որ դաշինքը կմասնակցի ընտրություններին, և որ «Փաշինյանի շանսերը ընտրություններում զրոյական կլինեն, եթե ընդդիմությունը սխալներ չգործի»։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առայժմ չի որոշել առաջադրվել է, թե ոչ, բայց մաղթել է «հաջողություն բոլորին»։

Տարածված կարծիք կա, որ խորհրդարանական ընդդիմությունը, որին կառավարությունը ցածր վարկանիշի պատճառով անվանում է «հարմար» և «երազանքի ընդդիմություն», պետք է դադարեցնի հասարակությունը համախմբելու փորձերը և տեղ տա նոր ուժերին անտարբեր ընտրազանգվածին արթնացնելու և երկրի քաղաքական լանդշաֆտը փոխելու համար։

2020 թվականի պատերազմից և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումից հետո Հայաստանի քաղաքացիները դարձել են ավելի քիչ ընկալունակ ռուսական ազդեցության նկատմամբ։ Քաղաքական ուժերի նկատմամբ վստահության նվազագույն մակարդակի և իր դաշնակիցից հիասթափված հասարակության պատճառով առաջիկա ընտրությունները կարող են դառնալ ոչ միայն իշխանության համար պայքարի, այլ նաև արտաքին ազդեցությունը մեծացնելու հիանալի հնարավորություն։ Քաղաքական ռազմավարագետ Արմեն Բադալյանի խոսքով 2026 թվականի ընտրությունները նախորդներից կտարբերվեն նախընտրական գործընթացին արտաքին ուժերի ակտիվ միջամտությամբ միաժամանակ բոլոր ուղղություններից՝ Ռուսաստան, Եվրամիություն, Իրան, Թուրքիա և Ադրբեջան։ Փորձագետի խոսքով Ռուսաստանի և Եվրամիության համար կենսականորեն կարևոր է ունենալ իրենց սեփական լիազորված կառավարությունը Հայաստանում, և այդ ուժային կենտրոնները ակտիվորեն կկիրառեն իրենց ազդեցությունը օգտագործելով ցանկացած միջոց։ Բադալյանի խոսքով Ռուսաստանը լավ է գիտակցում Հայաստանի տարածքի կարևորությունը իր համար և գիտակցում է, որ եթե Փաշինյանը հաղթի, գլոբալիստները կպահանջեն, որ վարչապետը երկրից դուրս բերի ռուսական ռազմաբազան, ինչը կնշանակի Ռուսաստանի դուրսբերում Հայաստանից մինչև Հյուսիսային Կովկաս։ Այդ առումով Ռուսաստանին հուսահատորեն անհրաժեշտ է գործող իշխանությունների պարտությունը։ Ընտրություններում նա իր խաղադրույքները կդնի Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորվող ուժերի, ինչպես նաև Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» կուսակցության վրա։

Փորձագետի կարծիքով Եվրամիությունն էլ միջամտում է իր ձևով։ Այսօր Եվրոպան աչք է փակում Հայաստանի իշխանությունների ոչ ժողովրդավարական այնպիսի գործողությունների վրա, ինչպիսիք են հոգևորականների ձերբակալությունները, հանրահավաքների դաժան ցրումը, բռնաճնշումները և այլն: «Եթե նման գործընթացներ տեղի ունենային մինչև 2018 թվականը, Եվրոպան ինքը աղմուկ կբարձրացներ, բայց հիմա լռում է: Սա, անկասկած, միջամտություն է», - նշել է քաղաքական ռազմավարը։ Ավելին, 2026 թվականի մայիսին Երևանը նախատեսում է հյուրընկալել Եվրոպական Միության Քաղաքական Համայնքի (ԵՔՀ) 7-րդ գագաթնաժողովը: Բադալյանը կարծում է, որ դա Նիկոլ Փաշինյանին աջակցելու հստակ քաղաքական PR հնարք է, որը լայնորեն կօգտագործվի նրա քարոզարշավում։

Իրանը, ով կցանկանար ունենալ հավատարիմ խմբակցություն Հայաստանի խորհրդարանում, նույնպես ազդեցություն կունենա այս գործընթացների վրա: Քաղաքական ռազմավարը կարծում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ևս  մի կողմ չեն քաշվի, նրանք կաջակցեն գործող կառավարությանը: Նա չի բացառել Բաքվի հետ որոշ համաձայնագրերի ստորագրումը, որոնք իշխող կուսակցությունը կօգտագործի իր նախընտրական քարոզարշավում լրացուցիչ ձայներ ներգրավելու համար։ «Ադրբեջանի համար հեշտ է ազատ արձակել մի քանի պատանդների, ովքեր հինգ տարի Բաքվի բանտերում են, ինչը նույնպես օգուտ կբերի վարչապետին։ Թուրքիան, իր հերթին, կարող է կազմակերպել ներդրումային համաժողովներ, հատկապես որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հրապարակավ ողջունել է երկրում թուրքական ներդրումները», - նշել է Բադալյանը։

Սերբիայի նախագահը կարող է հրաժարական տալ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ԴանիելյանՄեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Վրաերթ-վթար՝ Երևանում․ 2 վիրավոր կա Ռուսական գազի գինը ՀՀ-ի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-իցԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցումԻրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման ծրագիր․ ՇՄ նախարարՈւկրաինայի զինուժը հարվածել է ՌԴ-ին․ զոhեր կան Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Քամյու կոնյակ Փաշինյանն անցել է բացահայտ սպառնալիքներիԴատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնունՀայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Տասնյակ հասցեներում մայիսի 26/27-ին ջուր չի լինելու «Հայաստան. արդյո՞ք Փաշինյանի ռուսամետ մրցակիցները կզրկվեն ընտրություններին մասնակցությունից» «Գործը արվա՞ծ է. Հիմնական վախը Ռուսաստանի հայերից է. Փաշինյանը խելացի հնարք է գործել» Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Հարյուրավոր հասցեներում մայիսի 25-ին, 26-ին, 27-ին և 29-ին գազ չի լինի«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը․ պատմության այս օրը (25 մայիս)ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 1 զոհ 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՌուբլին էժանացավԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇահեն Մարտիրոսյանը եզրափակչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելՆեթանյահուն Սպիտակ տան մոտ տեղի ունեցած վերջին հրաձգությունը Թրամփի դեմ «մահափորձ» է անվանելԻրանը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրի բովանդակության մասին Axios-ի տեղեկությունըԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Պառակտում՝ Թուրքիայի քեմալականների միջև. երկու կողմերի միջև բախnւմներ են տեղի ունենում Ի՞նչ տուգանք է նախատեսվում անտոմս երթևեկելու համար Մի շարք երկրներ դատապարտում են ՌԴ-ի կողմից Կիևի վրա բալիստիկ hրթիռային hարձակումը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՖիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՀՕՊ ուժերը Իրանի հարավում իսրայելական ԱԹՍ են խnցել Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին
Ամենադիտված