Լուկաշենկոն ներում է շնորհել 31 ուկրաինացու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնության արդյունքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 31 ուկրաինացի քաղաքացու, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
«Հարևան պետությունում զինված հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով և որպես բարի կամքի դրսևորում՝ նախագահը ներում է շնորհել մեր երկրի տարածքում քրեական հանցագործություններ կատարած 31 ուկրաինացի քաղաքացու», - ասել է նա։