Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի կարևորագույն ընտրություններում կառավարամետ թեկնածուն հաղթեց ընդդիմությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղարշապատում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը հաղթանակ է տարել, գրում է ng.ru–ն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ստացել է ձայների 48.5%-ը, ինչը բավարար է ավագանիում մեծամասնություն ապահովելու և քաղաքապետ նշանակելու համար։ Իշխանությունները քվեարկության արդյունքները մեկնաբանել են այնպես, կարծես նրանք միաժամանակ մեծամասնություն են ստացել ազգային խորհրդարանական ընտրություններում և ապահովել են Գարեգին II կաթողիկոսի հրաժարականը։ Ինչ որ է, բայց նրանք ունեն նման ծրագրեր։

Ընտրություններին մասնակցել է ընդհանուր առմամբ ութ կուսակցություն, որոնցից վեցը կապված էին նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Սակայն միայն երեքն են կարողացել հաղթահարել ընտրական շեմը (4% կուսակցությունների և 6% դաշինքների համար),  «Հաղթանակ» դաշինքը, որի մեջ էին մտնում «Առաջ» և «Դաշնակցություն» կուսակցությունները (31.9%) և «Մայր Հայաստան» դաշինքը (5.4%)։ Արդյունքում, Փաշինյանի կուսակցությունը ստացել է 33  մանդատներից 19-ը և կկարողանա հեշտությամբ հաստատել իր թեկնածու Արգիշտի Մեխակյանին քաղաքապետ։

ՔՊ կուսակցությանը աջակցող լրատվամիջոցները ընտրությունների արդյունքները անվանում են «նոր Սարդարապատ», այդպիսով համեմատություն է անցկացվել 1918 թվականին օսմանյան բանակի նկատմամբ հայերի տարած հաղթանակի հետ։ Վաղարշապատի քաղաքապետի ընտրությունների գործընթացին այս ուշադրության համար կան մի քանի փոխկապակցված պատճառներ։

Նախ, Շիրակի ընտրություններում հաջողությունից հետո ընդդիմությունը կարծում էր, որ Փաշինյանի կուսակցությունը տրամաբանորեն պարտվել և հույս ուներ Վաղարշապատը վերածել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մեկնարկային հարթակի։ Երկրորդ, այդ քաղաքում է գտնվում Էջմիածինը՝ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) առաջնորդ Գարեգին Բ-ի նստավայրը, որի հրաժարականը Փաշինյանը պահանջում էր դեռ գարնանից։

Վարչապետի հակաեկեղեցական արշավը շատերին դուր չի գալիս, և կաթողիկոսի կողմնակիցների կենտրոնացումը նրա բնակության վայրում, ինչպես սպասվում է, ավելի բարձր կլիներ, քան որևէ այլ վայրում։ Հետևաբար, Վաղարշապատի ընտրությունները թվում էին հարմար հնարավորություն ռեժիմին ցավոտ հարված հասցնելու համար։ Ընդդիմությանը նաև ձեռնտու էր նաև այն փաստը, որ ընտրություններն անցկացվում էին կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Քաղաքի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ով ներկայացնում էր ՔՊ–ն, ստիպված էր կամավոր հրաժարական տալ այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում հրապարակվեցին տեղեկություններ, որ նա հողամասեր է վաճառել ազգականներին ցածր գներով։ Հետագայում նրա դեմ քրեական գործ հարուցվեց փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։

Եվ չնայած այս ամենին ընդդիմությունը պարտվեց։ Փաշինյանի հակառակորդները պնդում են, որ պատճառներից մեկը ընտրություններից կարճ ժամանակ առաջ Վաղարշապատի միավորումն էր մեկ այլ համայնքի՝ Խոյի հետ։ Կարծիք կա, որ այդ համայնքում հիմնականում կառավարության կողմնակիցներ են։ Սակայն դա չի փոխում այն փաստը, որ Փաշինյանի հակառակորդները չկարողացան միավորվել, և նրանց կուսակցությունների մեծ մասի աջակցությունը չնչին էր։

«Պետք է նշել, որ ընտրությունները տեղի ունեցան ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների զանգվածային օգտագործման ֆոնին: սակայն, չնայած դրան, «ՔՊ» կուսակցության ցուցանիշները զգալիորեն վատթարացել են 2021 թվականի համեմատ: Եթե հաշվի առնենք նաև Վաղարշապատը, իշխող կուսակցությունը գործնականում այնտեղ պարտվեց: Խոյ համայնքը, որը ընտրություններից առաջ շտապ կերպով միավորվեց Վաղարշապատի հետ, նրանց տվեց հաղթանակ», - ng.ru-ին ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը: Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ ընտրությունները հաստատեցին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից աջակցվող ուժերի հաջողությունը: Հաշվի առնելով այն, որ կալանավորված օլիգարխ Սամվել Կարապևտի կուսակցությունը պլանավորում է մասնակցել 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին, ընդդիմության հաղթանակի հնարավորությունները ավելի բարձր կլինեն, կարծում է Խալաթյանը:

«Միևնույն ժամանակ, Փաշինյանի հակառակորդները պետք է ուղղեն իրենց սխալները։ Առաջին հերթին, նրանք պետք է անդրադառնան այն փաստին, որ բազմաթիվ ընդդիմադիր ուժերի մասնակցությունը հանգեցնում է ձայների ցրմանը։ Արդյունքում, ընդդիմադիրների մեծ մասը չկարողացավ հաղթահարել ընտրական շեմը։ Հանրային տեղեկատվության հասանելիությունը նույնպես պետք է զգալիորեն բարելավվի», - եզրափակել է փորձագետը։

Անկախ ամեն ինչից, ՔՊ–ն չի թաքցնում իր ուրախությունը։ Ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո իշխող կուսակցության ողջ ղեկավարությունը, այդ թվում խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար  Արայիկ Հարությունյանը, հավաքվել էին Վաղարշապատում։ Նրանք գիշերը մասնակցել են տոնական երթին։ «Դուք ընտրեցիք ՔՊ–ի թեկնածու Արգիշտի Մեխակյանին հաստատելով, որ խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է... Դուք հսկայական աջակցություն եք ցուցաբերել ՔՊ–ի ռազմավարությանը մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը և ազատությունը ամրապնդելու համար: Ձեր ընտրությամբ դուք կարևոր խթան եք տվել մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից (Գարեգին Բ – Ն.Գ.) ազատագրման գործընթացին», - դիմել է Փաշինյան Վաղարշապատի բնակիչներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին
Ամենադիտված