Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչ ընտրությունները Փաշինյանի համար ռիսկերը լրջորեն ավելանալու են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կուսակցության վարչության վերջին ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» ամբողջությամբ վերածվել է տոտալիտար աղանդի։ Հիշեցնենք, նոր կարգով «Քաղպայմանագրի» վարչության անդամ են դարձել 20 կուսակցականներ, որոնցից 5-ը կանայք են։ Ըստ էության՝ Փաշինյանին հաջողվեց անել այն, ինչ ցանկանում էր՝ վարչությունը դարձնել լիովին անատամ, բացառապես իր կամքը կատարող և իրեն չհակաճառող անձանց մի բազմություն, որոնց վրա էլ անհրաժեշտ պահին հնարավոր կլինի բարդել տարբեր խնդիրների պատասխանատվությունը։

Այդ վարչությունն էլ հենց կազմելու է խորհրդարանական առաջիկա ընտրություններին «Քաղպայմանագրի» ընտրացուցակը, և, բնականաբար, հիմնական անցողիկ համարներում հայտնվելու են վարչության անդամները, գործադիրի որոշ ներկայացուցիչներ։ Շատ պատգամավորներ, որոնք հասկանում են, որ չեն կարողանա լինել հաջորդ խորհրդարանում, ըստ էության ցանկություն չունեն առաջադրվելու ՔՊ նախընտրական ցուցակով, ուստի առաջադրումների գործընթացը բավական դանդաղ է ընթանում։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նույնիսկ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց Փաշինյանը անձամբ է ասել՝ վճարել անհրաժեշտ տուրքը և առաջադրել իրենց թեկնածությունը, առայժմ սպասման մեջ են և առնվազն մինչև դեկտեմբերի կեսը դեռևս կսպասեն՝ տեսնելու, թե ովքեր են առաջադրվում և ինչ հեռանկարներ կան իրենց համար։

Բնականաբար, այս պայմաններում իշխող կուսակցությունից կենտրոնախույզ ձգտումները շատանալու են, շատերն էլ փորձելու են ընդդիմության հետ համաձայնության գալ հնարավոր իմպիչմենտի դեպքում Փաշինյանի թիմից «թռչելու» և իրենց արածների համար պատասխանատվություն չկրելու համար։ Ուստի մինչև հունիս կայանալիք խորհրդարանական ընտրությունները Փաշինյանի համար ռիսկերը լրջորեն ավելանալու են։ Բնականաբար, նա ինքն էլ հասկանում է այդ ամենը և այս ողջ ընթացքում զբաղված է եղել սեփական կուսակիցների դեմ լուրջ կոմպրոմատներ հավաքելով և դրանցով նրանց ահաբեկելով։

Տաթևիկ Ստեփանյան

Հայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունը
Ամենադիտված