Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ. պատմության այս օրը (21 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հեռուստատեսության համաշխարհային օր, Ողջույնի համաշխարհային օր, Բանգլադեշ՝  Զինված ուժերի օր,  Հունաստան՝ Զինված ուժերի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Խաղաղության համաձայնագրի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1932 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Ժիրայր Ավետիսյանը։

1956- վախճանվել է դերասան Տիգրան Այվազյանը:

1974- վախճանվել է հայ խորհրդային նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլյան):

1982- վախճանվել է գրող Լեոնիդ Հուրունցը (Ավանեսով):

1988- սկսվել են հայկական ջարդերը Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում, Շեքիում, Ղազախում, Մենգիչաուրում: Սկսվել է հայերի մասսայական արտաքսումը Ադրբեջանից Հայաստան:

1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ:

2006-Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ:

2007-վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և գեղանկարիչ Աղասի Այվազյանը:

-Վրաստանում` Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Մարաբդա երկաթուղային կայանում, տեղի է ունեցել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծի շինարարության սկիզբը ազդարարող արարողությունը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ:

2015-Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:

2019-Հայկական ֆուտբոլի շուրջ բորբոքվող թնջուկը հանգուցալուծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ու գործադիր կոմիտեի հրաժարականով։ Գործկոմի նիստը հրավիրվել էր Իտալիայի հավաքականից Հայաստանի ազգային հավաքականի 9։1 հաշվով կրած ծանր պարտությունից հետո բարձրացած դժգոհության ալիքի և քննադատությունների արդյունքում։

2020- տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում, որտեղ ընդդիմադիր 17 կուսակցություններ ներկայացրել են ճանապարհային քարտեզ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

479 մ.թ.ա.- վախճանվել է չին մտածող Կոնֆուցիոսը («Զրույցներ և խոհեր»):

1620- «Մեյֆլաուեր» նավով եռամսյա նավարկությունից հետո անգլիացի վերաբնակիչների ընտանիքները ափ են իջել Հյուսիսային ամերիկայի Կոդ հրվանդանի շրջանում:

1694 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր և հրապարակախոս Վոլտերը:

1783- տեղի է ունեցել մարդու առաջին թռիչքը օդապարիկով:

1806 – Նապոլեոնը հայտարարել է Անգլիայի  «կոնտինենտալ շրջափակման» սկսելը:

1811– վախճանվել է գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:

1836 —սկսվել է Կոնստանտինյան ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսը ջախջախիչ պարտություն է կրել արաբներից:

1862– ծնվել է վրացի նկարիչ Գեորգի Գաբաշվիլին:

1877– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ներկայացրել է իր ստեղծած ֆոնոգրաֆը:

1902 - ծնվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Սուսլովը:

1916–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ականից խորտակվել է  Բրիտանիկ շոգենավը, որը  հանդիսանում էր «Տիտանիկի» եկվորյակ-շոգենավը:

1918 - Էստոնիայում որպես պետական դրոշ է հաստատվել մինչ այդ անկախության կողմնակիցների կողմից օգտագործվող դրոշը:

1942- ֆելդմարշալ Պաուլուսի ղեկավարած գերմանական 6-րդ բանակը Ստլինգրադի տակ հայտնվել է շրջափակման մեջ:

1967– վախճանվել է բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը:

1979– ցուցարարները այրել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը:

1980– տեխնածին աղետի հետևանքով վերացել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Պենյոր լիճը:

2008– Գայ Ռիչչին և Մադոննան պաշտոնապես ամուսնալուծվել են:

2011 —վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող էնի Մակկերֆին:

2013 —սկսվել է Եվրոմայդանը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքների շարքը:

2024 — Ռուսաստանը առաջին անգամ ուկրաինական Դնեպրոպետրովսկը գնդակոծել է միջին հեռահարության բալիստիկ «Օրեշնիկ» հրթիռով:

Կ. Խաչիկյան

 

 

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»Վթար է․ ջուր չի լինելուՎրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը (26 հունիս) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Անկում տարադրամի շուկայում
Ամենադիտված