Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտոբլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է 2 հորիզոնականով։
Ազգային ընտրանին 106-րդն է:
Առաջատարի դիրքը պահպանել է Իսպանիայի հավաքականը։ Թոփ հնգյակում են Արգենտինայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Բրազիլիայի ընտրանիները։
Գերմանիան և Խորվաթիան առաջ են անցել Իտալիայից և առաջին տասնյակում են: