Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղարշապատի ընտրությունների ոդիսականը․ ինչպես վարչական ռեսուրսով շրջանցվեց ժողովրդավարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունները արդեն պատմություն են, բայց դրանց իսկական քաղաքական իմաստը միայն հիմա է սկսում բացվել։ Այդ օրը քվեաթերթիկները պարզապես լցվեցին արկղերը, իսկ իրական ընտրությունը կատարվեց շատ ավելի վաղ՝ վարչական, ուժային և քարոզչական ռեսուրսների աննախադեպ համադրմամբ։ Վաղարշապատը դարձվեց լաբորատորիա, որտեղ փորձարկվեց, թե ինչպե՞ս կարելի է տեսականորեն պահպանել ընտրությունների ձևը, բայց նույն պահին ոչնչացնել դրանց ժողովրդավարական բովանդակությունը։

Ընտրություններին նախորդած շրջանում իշխանությունը Վաղարշապատում ոչ միայն չսահմանափակվեց սովորական վարչական լծակներով, այլ անցավ համակարգային ճնշումների։ Ընդդիմադիր թեկնածուների, շտաբների պատասխանատուների, ակտիվիստների նկատմամբ իրականացվեցին խուզարկություններ, իրականացվեցին ձերբակալություններ, որոնց նպատակն ակնհայտորեն ոչ թե իրավական ճշմարտության բացահայտումն էր, այլ վախի մթնոլորտի ձևավորումը։ Երբ մարդու տանը վաղ առավոտյան խուզարկություն են անում ոչ թե ծանր հանցագործության, այլ քաղաքական մրցակցության պայմաններում նրա դիրքորոշման պատճառով, դա արդեն ընտրական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդհարում՝ քողարկված քրեաիրավական միջոցառումների տակ։

Վաղարշապատի ընտրական գործընթացի մասին խոսելով՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում շատ խոսուն գնահատական է տալիս. «Վաղարշապատում տեղի ունեցած ընտրությունները վարչական և այլ տիպի ռեսուրսների չարաշահման և անխնա օգտագործման շքահանդես էին։ Իշխանությունները նախքան ընտրություններն էին փորձել ապահովագրվել պարտությունից, և դա իրենց հաջողվեց։ Բայց պետք է լինի զրո հիասթափություն։ Պետք է վերլուծել տեղի ունեցածը, հետևություններ անել և պատրաստվել համապետական ընտրությունների։ Ճիշտ կոնֆիգուրացիաների դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն անխուսափելի կդառնա»։

Այս մի քանի նախադասության մեջ ամփոփված է ոչ միայն Վաղարշապատի, այլ ընդհանրապես այս իշխանության ընտրական փիլիսոփայությունը։ Սկզբում ձևավորվում է վարչական վերահսկողության գոտի․ պետական համակարգի աշխատակիցները կանգնում են ընտրության առաջ ոչ թե ընդդիմադիր ու իշխանական թեկնածուների, այլ սեփական աշխատանքի և քաղաքական համոզմունքների միջև։ Նրանց ստիպում են մասնակցել իշխանական քարոզչությանը, ցուցակագրել ենթակա աշխատակիցներին, ապահովել «ճիշտ» լուսաբանություն համայնքային միջոցառումների ժամանակ։ Այնուհետև խաղի մեջ են մտնում ուժային կառույցները՝ ազդակ ուղարկելով, որ իշխանության դեմ քաղաքական գործունեությունը կարող է վերածվել քրեական վտանգի։

Այս ամենին զուգահեռ կառուցվում է նաև քարոզչական փաթեթը․ իշխանությանը սպասարկող մեդիա հարթակները Վաղարշապատի ընտրությունները ներկայացնում են որպես վստահության քվե վարչապետի քաղաքականության հանդեպ՝ փորձելով տեղական ինքնակառավարման ընտրությունները վերածել կենտրոնական իշխանության նկատմամբ հավատարմության հանրաքվեի։ Այդ մեդիա դաշտում տեղ չեն գտնում ո՛չ հալածանքների, ո՛չ խուզարկությունների, ո՛չ էլ ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին պատմող փաստերը։ Երբ համատարած լռեցվում է այլընտրանքային կարծիքը, իսկ իշխանական մեկնաբանությունը ներկայացվում է որպես միակ իրականությունը, ընտրողը կանգնում է կիսատ-պռատ իրազեկվածության պայմաններում որոշում ընդունելու անհրաժեշտության առաջ։

Սակայն նույնիսկ նման պայմաններում Վաղարշապատի ընտրությունները չդարձան իշխանության բացարձակ հաղթանակի խորհրդանիշ։ Ընդհակառակը՝ դրանք ցույց տվեցին, որ վարչական ռեսուրսի լիակատար ներգրավմամբ անգամ հնարավոր չէ հաղթել արժանապատվության վերջին գծերը պահպանած հասարակությանը։ Այն, որ ընդդիմադիր ուժերը շարունակում են պայքարը, իսկ քաղաքական գործիչները, ինչպես Արեգնազ Մանուկյանը, խոսում են «զրո հիասթափության» մասին, վկայում է մեկ պարզ ճշմարտության մասին․ Վաղարշապատում իշխանությունը հաղթահարեց հերթական ընտրական փորձությունը, բայց չկարողացավ հաղթահարել հասարակության խորքային անվստահությունը։

Այս ընտրությունները բացահայտեցին նաև մեկ կարևոր հանգամանք․ գործող իշխանության համար ընտրությունները այլևս չեն հանդիսանում ժողովրդավարական մրցակցության դաշտ, այլ վերածվել են իշխանության վերարտադրության տեխնոլոգիական մեխանիզմի։ Վարչական ռեսուրսի յուրացումը, տեղական ինքնակառավարման մարմինների օգտագործումը, ուժային կառույցների քաղաքական գործիք դարձնելը, ընտրակաշառքի կազմակերպված սխեմաները, վախի մթնոլորտը, քրեական գործերի սպառնալիքը՝ այս ամենը միասին ձևավորում են մի համակարգ, որտեղ ընտրողի ազատ կամարտահայտումը դրվում է լուրջ հարցականի տակ։

Այդուհանդերձ, Վաղարշապատը պետք չէ դիտարկել որպես ավարտված պատմություն։ Այն նախանշում է այն միտումները, որոնք անխուսափելիորեն տեղափոխվելու են համապետական դաշտ։ Եթե տեղական ընտրություններում արդեն օգտագործվում են վարչական և ուժային ողջ սպառազինությունը, ապա համազգային ընտրությունների ժամանակ այդ գործիքակազմը կծավալվի առավել լայնամասշտաբ։ Սա է պատճառը, որ ընդդիմադիր դաշտում հուսահատության փոխարեն պետք է ձևավորվի սառը հաշվարկի և կազմակերպվածության տրամաբանություն։

Արեգնազ Մանուկյանի շեշտած «ճիշտ կոնֆիգուրացիաները» միայն կուսակցական պայմանագրերի կամ ցուցակների հարց չեն։ Խոսքը քաղաքական օրակարգի մասին է․ հասարակությանը պետք է հստակ ներկայացնել, որ խնդիրը միայն մեկ համայնքի կամ մեկ թեկնածուի ճակատագիրը չէ։ Խնդիրը պետության ինստիտուցիոնալ ապագան է․ արդյոք Հայաստանը շարունակելու է շարժվել դեպի կառավարման կենտրոնացված, անձնիշխանությանը մոտեցող մոդե՞լ, թե՞ հանրային կամքը կրկին կդառնա իշխանության ձևավորման իրական աղբյուրը։

Վաղարշապատի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը պատրաստ է քայլել մինչև վերջ՝ պահպանելու իր տիրապետությունը, բայց միաժամանակ ցույց տվեցին, որ այդ տիրապետությունը հիմնված է ոչ թե վստահության, այլ վախի, կախվածության և ճնշման վրա։ Նման համակարգերը պատմական փորձը վաղուց է դատապարտել․ դրանք կարող են երկար պահպանվել միայն այնքան ժամանակ, որքան չկա կազմակերպված և իրապես ներկայացուցչական այլընտրանք։

Հետևաբար, այս փուլում ընդդիմադիր ուժերի առաջնային խնդիրը Վաղարշապատի դեպքերը ոչ թե պարզապես արձանագրելն է, այլ դրանք վերածել գործողության ծրագրի։ Պետք է մանրամասն հավաքել բոլոր փաստերը՝ խուզարկությունների, ձերբակալությունների, ընտրակաշառքի, վարչական ճնշումների մասին, դրանք դարձնել ոչ միայն ներքին, այլև միջազգային քննարկման առարկա։ Պետք է ամրապնդել տեղական շտաբների, դիտորդական ցանցերի, իրավապաշտպան կառույցների համագործակցությունը, որպեսզի հաջորդ ընտրություններում իշխանության համար շատ ավելի բարդ լինի նույն մեխանիզմները կիրառել առանց հանրային աղմուկի և պատասխանատվության։

Վաղարշապատի ընտրությունների ոդիսականը, որքան էլ հակաժողովրդավարական մեթոդներով է իրականացված, ունի նաև իր դրական կողմը՝ այն մերկացրեց գործող համակարգի իրական բնույթը։ Երբ ժողովրդավարության ձևը պահպանում են, բայց բովանդակությունը փակում են ուժային կառույցների ավելցուկով, վարչական ճնշումներով և ընտրակաշառքով, դա արդեն ոչ թե ընտրություն է, այլ իշխանության ինքնահաստատման ծես։ Իսկ նման ծեսերը պատմության մեջ երբեք հավերժ չեն եղել։

Ուստի պետք չէ հուսահատվել։ Վաղարշապատը նախազգուշացում էր, բայց նաև հուշում․ եթե հասարակությունը, քաղաքական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները կարողանան ճիշտ դասեր քաղել այս ընտրություններից, ապա համապետական ընտրությունները կարող են դառնալ ոչ թե վարչական ռեսուրսի «վերահաստատման», այլ հենց դրա մերժման պահը։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը, ինչպես ասում է Արեգնազ Մանուկյանը, իսկապես կդառնա ոչ թե ցանկալի, այլ անխուսափելի հետևանք՝ ժողովրդավարական և օրինական ճանապարհով։

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն
Ամենադիտված