Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընդդիմությունը պետք է նախաձեռնող լինի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղարշապատի ընտրություններում հաղթանակը գործող իշխանությունը շատ բուռն ընդունեց։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ բուռն ընդունեցին հաղթանակը, որովհետև վաղուց չէին հաղթել։ «Եթե հիշենք վերջին ընտրությունները, դրանք հաջող չէին ո՛չ Գյումրիում, ո՛չ Վանաձորում, ո՛չ Փարաքարում։ Այդ իմաստով, իհարկե, իրենց համար կարևոր ընտրություն էր, որովհետև նաև վերջին ընտրություն էր համապետականից առաջ։ Հաջորդիվ՝ իրենց համար կարևոր ընտրություն էր, որովհետև Էջմիածնում է Կաթողիկոսի նստավայրը։ Եվ, իհարկե, Գյումրիից հետո ուզում էին մի տեղ հաղթանակ ցույց տալ։ Բայց բոլորի համար պարզ է, թե ինչի հաշվին էր այդ հաղթանակը։ Մի քանի ամիս առաջ Վաղարշապատ համայնքին միացրեցին Խոյ համայնքը փոքրիկ գյուղերով։ Ըստ երևույթին, այդտեղ ընդդիմությունը, այսպես ասած, չհասցրեց լրիվ վերահսկել, մեկ-երկու գյուղ նախկին գյուղապետերի միջոցով կարողացան ձայներ հավաքել, բայց մեծ մասամբ դա տեղի չունեցավ։ Ցավոք, մի բացասական երևույթ կա։ Հայաստանի որոշ գյուղեր շատ են ընկած տարբեր աղանդների ազդեցության տակ։ Հնարավոր է նաև դա իր դերը խաղաց։ Բայց պետք է փաստել, որ կոնկրետ Էջմիածին քաղաքում ընդդիմության թեկնածուն առաջին տեղով անցել է, պարտվել է Խոյի համայնքի ձայների շնորհիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Ընդգծում է՝ սա փաստում է այն մասին, որ իշխանությունները լավ վերլուծում են իրավիճակը, հակառակ դեպքում՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ չէին միացնի Խոյը Վաղարշապատին։ «Ըստ երևույթին, մոտավորապես պատկերը գիտեին, որ Էջմիածնում այդքան էլ լավ վիճակ չէ։ Բնական է՝ հիմա իշխանությունները պետք է թմբկահարեն այդ հաղթանակը և այլն, բայց կարծում եմ՝ իշխանության ներսում կան ռացիոնալ մարդիկ, որոնք օբյեկտիվ են գնահատում, թե ինչը ոնց եղավ, և գիտեն, որ այդ հաղթանակը համապետականի պարագայում երաշխավորված հաղթանակ չէ։ Տարբեր վայրերում ՔՊ-ն լուրջ պրոբլեմների է հանդիպում»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ անցած ընտրություններից ի՞նչ եզրակացություններ պետք է անի ընդդիմությունը՝ լինեն դրանք կուսակցությունները, անհատները, քաղաքական գործիչները։ «Առաջին եզրակացությունն այն է, որ պետք է միշտ ձգտեն ինչ-որ նոր տեխնոլոգիա մտցնել, մի քիչ օրինակ վերցնեն Նիկոլ Փաշինյանից, որ այս մեկ տարվա մեջ ինչ ասես չի հորինել։ Իր ուղեղը միշտ պրպտում է, գիտի, որ վիճակը լավ չէ, ուզում է ինչ-որ ձևով բարձրացնել իր կուսակցության ռեյտինգը։ Ընդդիմությունը պետք է նախաձեռնող լինի։ Մյուս կողմից՝ կոնկրետ կազմակերպական իմաստով հարցերն են։ Տեսնում ենք, որ ընդդիմությունը ձայներ է կորցնում, որովհետև նրա ձայները փոշիանում են։ Համապետականից առաջ պետք է կարողանալ բոլոր այն կուսակցությունների հետ, որոնք անցողիկ շեմ չեն անցնում, նստել կլոր սեղանի շուրջ, բացատրել իրավիճակը, որ եթե իսկապես ուզում եք իշխանափոխություն, պետք չէ խանգարել, ու ավելի լավ է միավորվել ավելի հզոր ուժերի հետ։ Այդ ավելի հզոր ուժերի ցանկն էլ մոտավորապես հասկանալի է։ Խոսքը «Մեր ձևով» շարժման, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմերի մասին է, արդեն երեք ուժեղ թիմ նշեցի։ Հայտ է ներկայացրել նաև Գագիկ Ծառուկյանը։ Ուստի, ավելի ճիշտ կլինի, որ փոքր ուժերը փորձեն իրենց համար գտնել ավելի հարմար տարբերակ որևէ այլ ուժի միանալու համար, որովհետև կա ձայների փոշիացման վտանգը»,-հավելում է նա։

Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է պատրաստվում 2026 թվականի ընտրություններին։ «Նիկոլ Փաշինյանը հրապարակ է նետում «խաղաղության օրակարգը»։ Իմ կարծիքով, ընդդիմության կողմից շատ հեշտ է ցույց տալ այդ օրակարգի կեղծ լինելը։ Այսօրվա խաղաղությունը պայմանավորված է նրանով, որ Արցախը դատարկվել է, և Ալիևը ռազմական գործողությունների դիմելու կարիք չունի, որովհետև առանց դրանց ինչ-որ խոստումներ է ստանում։ Օրինակ՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, որ Հայաստանի հետ կբարելավեն հարաբերությունները, երբ Հայաստանը և Ադրբեջանը վերջնական ստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանն ասում է՝ վերջնական կստորագրեմ խաղաղության պայմանագիրը, երբ Սահմանադրությունը փոխեք։ Այսինքն, գործընթացն էլի ձգվեց, չնայած իշխանություններն ասում են՝ Թուրքիայի հետ ամեն ինչ դեպի լավն է գնում։ Այսօրվա խաղաղությունը պայմանավորված է նրանով, որ իր խոշոր նպատակներին Ալիևը հասել է և ուզում է աշխարհի համար մի քիչ ավելի ցիվիլ տեսք ունենալ, և երկրորդ՝ նա էլ գիտի, որ Փաշինյանի համար դժվար տարի է, Փաշինյանն իրեն ձեռք է տալիս որպես Հայաստանի վարչապետ, այս փուլում ավելի պահանջներ չի դնելու մինչև ընտրությունների ավարտը, բայց ընտրությունների ավարտից հետո և՛ Սահմանադրություն, և՛ անկլավ, և՛ ադրբեջանցիների «վերադարձ» են հիշելու։ Ընդդիմությունը պետք է կարողանա մարդկանց բացատրել, որ իրենց խաղաղություն ասածը ռեալ չէ։ Սա այն ուժն է, որի օրոք մի քանի տարի իրար վրա պատերազմի մեջ ենք եղել, ու այսօրվա խաղաղությունը զուտ այդ հանգամանքներով է պայմանավորված։ Ինչ կլինի այս ընտրություններից հետո այս իշխանության օրոք, դժվար է պատկերացնել, որովհետև Փաշինյանը գնում է ավելի շատ զիջումների քաղաքականության։ Եթե 5 տարի էլ ունենա առջևում, դժվար է ասել՝ այդ հինգ տարվա մեջ էլ ինչ զիջումների է գնալու»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ
Ամենադիտված