ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հետ «շտապ պարզաբանելու» հարց ունի․ AP
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱտոմային Էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է մարտական գործողությունների ընթացքում վնասված իրանական միջուկային օբյեկտների անհապաղ ստուգման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով գործակալության գաղտնի զեկույցը։
«Իրանում միջուկային նյութին ՄԱԳԱՏԷ-ի հասանելիության բացակայությունը հինգ ամսվա ընթացքում նշանակում է, որ դրա ստուգումը, երաշխիքների ստանդարտ պրակտիկային համապատասխան, վաղուց է հասունացել», - ասվում է տեքստում:
Ըստ զեկույցի՝ գործակալությունը «կորցրել է գիտելիքների շարունակականությունը Իրանում միջուկային նյութի նախկինում հայտարարված պաշարների վերաբերյալ» վնասված օբյեկտներում և ընդգծել է, որ այդ հարցը պետք է «շտապ պարզաբանվի»: