Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թոքաբորբով հիվանդացության դեպքերի մոտ 5–10%-ն ավարտվում է մաhվան ելքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը։ 2025 թվականի օրվա կարգախոսն է՝ «Երեխաների կյանքի ապահովություն», որն ընդգծում է հիվանդության վտանգը երեխաների համար և կարևորում դրա կանխարգելումն, վաղ ախտորոշումը և լիարժեք բուժումը։

Թոքաբորբը սուր շնչառական վարակիչ հիվանդություն է, որը հանգեցնում է թոքային հյուսվածքի ախտահարման։ Այն կարող է պայմանավորված լինել բակտերիաներով (պնևմոկոկներ, հեմոֆիլուս բակտերիաներ, ստաֆիլոկոկներ, ստրեպտոկոկներ և այլն), վիրուսներով (գրիպի վիրուս, շնչառական սինցիտիալ վիրուս, ռինովիրուսներ, ադենովիրուսներ, պարագրիպի վիրուսներ և այլն) կամ սնկերով (ասպերգիլներ, կանդիդաներ, պնևմոցիստներ և այլն)։

Բակտերիալ թոքաբորբը հիվանդության առավել տարածված ձևն է՝ կազմելով բոլոր դեպքերի շուրջ 30–40%-ը։ Վարակի էթիոլոգիայում, հատկապես կազմակերպված կոլեկտիվներում (մանկապարտեզներ, դպրոցներ, ուսումնական հաստատություններ և այլն) ձևավորվող համաճարակային օջախների դեպքում, կարևոր դեր են խաղում նաև միկոպլազմաները (Mycoplasma pneumoniae) և խլամիդիաները (Chlamydia pneumoniae)։

Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է թոքաբորբի շուրջ 450 միլիոն դեպք: Երեխաների շրջանում հիվանդացության ցուցանիշը կազմում է 1400 դեպք/100.000 երեխաների հաշվով, ընդ որում հիվանդացության մակարդակը ամենաբարձրն է Հարավային Ասիայում (2500/100.000) և Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում (1620/ 100.000):

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ չնայած ժամանակակից բժշկության ձեռքբերումներին՝ թոքաբորբը շարունակում է մնալ մահացության հիմնական պատճառներից մեկը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ թոքաբորբով հիվանդացության դեպքերի մոտ 5–10%-ը ավարտվում է մահվան ելքով։ Ամեն 13 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ է մահանում թոքաբորբից։ Ըստ Global Burden of Disease (GBD) հաշվետվության՝ 2021 թվականին թոքաբորբից մահացել է մոտ 2,1 միլիոն մարդ։

Թոքաբորբի հիվանդացությունն ու մահացությունը մնում են բարձր բոլոր տարիքային խմբերում, սակայն հիվանդությունը հատկապես ծանր է ընթանում ամենախոցելի խմբերի մոտ՝ մինչև հինգ տարեկան երեխաների, տարեց անձանց, ինչպես նաև իմունային անբավարարություն ունեցող մարդկանց շրջանում։

GBD հաշվետվության տվյալներով՝ չնայած մանկական մահացության ընդհանուր ցուցանիշի նվազմանը, թոքաբորբը շարունակում է մնալ փոքր երեխաների մահվան հիմնական պատճառներից մեկը։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ թոքաբորբը պատասխանատու է մինչև 5 տարեկան երեխաների մահվան դեպքերի շուրջ 14 տոկոսի համար՝ տարեկան խլելով ավելի քան 700 000 կյանք (յուրաքանչյուր 43 վայրկյանը մեկ երեխա է մահանում թոքաբորբից)։ 2021 թվականին թոքաբորբից մահացել է մինչև հինգ տարեկան 502 000 երեխա և 152 000 նորածին։

Տարեց անձանց շրջանում իրավիճակը ևս մտահոգիչ է․ միայն 2021 թվականին թոքաբորբից մահացել է 70 տարեկանից բարձր ավելի քան մեկ միլիոն մարդ։ Յուրաքանչյուր տարեց հիվանդը, ով հոսպիտալացվում է այս ախտորոշմամբ, դուրս գրվելուց հետո մահանում է մեկ տարվա ընթացքում, և մահվան ռիսկը պահպանվում է մինչև տաս տարի՝ հատկապես հիվանդության ծանր ձևերից հետո։

Մահացությունը հոսպիտալացումից հետո 30 օրվա ընթացքում կազմում է մոտ 6%, իսկ բարդ ընթացքի դեպքում՝ մինչև 34%; վերակենդանացման բաժանմունքներում այդ ցուցանիշը կարող է գերազանցել 50%-ը։

Թոքաբորբից մահերի շուրջ 84%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Հայաստանում 2020 թվականին գրիպից և թոքաբորբից մահացել է 1214 մարդ, ինչը կազմել է ընդհանուր մահացության 5.4%-ը։ Ըստ տարիքի ստանդարտացված մահացության ցուցանիշը կազմել է 27.5՝ 100 000 բնակչի հաշվով։

Թոքաբորբից մահացության մակարդակի վրա զգալի ազդեցություն է ունենում հակամիկրոբային կայունությունը։ 2019 թվականին ստորին շնչուղիների վարակները դարձել են հակաբիոտիկային կայունության հետ կապված ավելի քան 1.5 միլիոն մահերի պատճառ։ Հիմնական հարուցիչը շարունակում էր մնալ Streptococcus pneumoniae-ն, որը պատասխանատու էր այդ դեպքերի շուրջ 16 տոկոսի համար։

Թոքաբորբի հիմնական ախտանշաններն են՝ ջերմությամբ ուղեկցվող տենդը, հազը և շնչահեղձությունը։ Երբեմն հիվանդները կարող են զգալ դիսկոմֆորտ կամ ցավ կրծքավանդակի շրջանում։ Թոքաբորբով բոլոր հիվանդների մոտ դիտվում են ընդհանուր թուլություն, աշխատունակության նվազում, արագ հոգնածություն, զգալի քրտնարտադրություն, քնի խանգարումներ և ախորժակի անկում։

Թոքաբորբի զարգացումը պայմանավորված է կենսաբանական, սոցիալական և էկոլոգիական գործոնների համադրությամբ։ Տարիքը մնում է ամենակարևոր ռիսկի գործոններից մեկը․ ինչպես արդեն նշվել է, առավել խոցելի են մինչև հինգ տարեկան երեխաներն ու 65-70 և բարձր տարիքի անձինք։ Մեծահասակների շրջանում թոքաբորբի բարձր ռիսկ է նկատվում քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց մոտ՝ այդ թվում քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություն (ՔՕԹՀ), սիրտանոթային պաթոլոգիաներ, շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն և բրոնխիալ ասթմա։ Ըստ իրականացված հետազոտության տվյալների՝ թոքաբորբով հիվանդացած մեծահասակների ավելի քան 82%-ը ունեցել են առնվազն մեկ նախատրամադրող հիվանդություն։

Երեխաների շրջանում հիվանդության բարձր ռիսկը պայմանավորված է վաղաժամ ծնունդով, ծննդյան ցածր քաշով և կրծքով կերակրման բացակայությամբ։

Ինչպես արդեն նշվել է, էական դեր են խաղում նաև էկոլոգիական և սոցիալական գործոնները։ Օդի աղտոտվածությունն ու ծխախոտի օգտագործումը, այդ թվում նաև պասիվ ծխելը, համարվում են շնչառական համակարգի ֆունկցիայի խանգարման և իմունային պատասխանի թուլացման գլխավոր պատճառները։ ԱՀԿ-ի գնահատմամբ՝ թոքաբորբից մահերի գրեթե կեսը 50 տարեկանից բարձր անձանց շրջանում կապված է հենց այս գործոնների հետ։

Այլ կարևոր գործոնների թվում են թերսնուցումը, բնակարանային ոչ բարենպաստ պայմանները, բժշկական օգնության սահմանափակ մատչելիությունը։

Թոքաբորբի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է հանդիսանում պատվաստումը։ Վիրուսային թոքաբորբերի կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում իրականացնել գրիպի դեմ սեզոնային պատվաստում։ Պնևմակոկային վարակների դեմ պատվաստումը պաշտպանում է Streptococcus pneumoniae-ի կողմից հարուցած թոքաբորբերից։ Պատվաստումը հատկապես կարևոր է այն անձանց համար, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, որոնք կարող են խաթարել իմունային համակարգի գործունեությունը՝ շաքարային դիաբետ, արյան հիվանդություններ, լյարդի հիվանդություններ, ինչպես նաև տարեց անձանց և հղիների համար։

Ոչ սպեցիֆիկ կանխարգելման միջոցները ներառում են առողջ կենսակերպի ձևավորումը, կոփումը, ծխախոտից հրաժարումը, լիարժեք սնուցումը, ձեռքերի հիգիենայի պահպանումը, բնակելի տարածքների կանոնավոր օդափոխումը, ինչպես նաև սուր շնչառական վարակների բարձր տարածման ժամանակաշրջաններում դիմակների օգտագործումն ու մարդկանց խիտ կուտակումներից խուսափելը։

Կարևոր դեր ունեն հիվանդության վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը։ Թոքաբորբը կարող է բարդանալ սեպսիսով, որը զարգանում է պացիենտների մոտավորապես մեկ երրորդի մոտ։ Վաղ ախտորոշումը, հիվանդության ծանրության գնահատումը և ճիշտ բուժման անհապաղ սկսումը համարվում են արագ ապաքինման և լուրջ բարդությունների կանխարգելման առանցքային նախապայմաններ։

Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»
Ամենադիտված