Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնվել է ճարտարապետ Միքայել Մազմանյանը․ պատմության այս օրը (09 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա՝Գյուտարարների օր, Ուկրաինա՝ Ուկրաինական գրերի և լեզվի օր, Գերմանիա՝ Բախտորոշ օր, Ադրբեջան՝ Պետական դրոշի օր, Ռուսաստան՝ Արագ արձագանքման հատուկ ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899 – ծնվել է ճարտարապետ Միքայել Մազմանյանը:

1900 – ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Անահիտ Մասչյանը:

1901- վախճանվել է բանաստեղծ, բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը:

1907 – ծնվել է գրականագետ Մկրտիչ Մկրյանը;

1920 – ծնվել է Իրանի ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսոր հայազգի Ալենուշ Տերյանը:

1932– ծնվել է ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, որը քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է:

1926 - Երևանում կայացել է «Զարե» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:

1948 – ծնվել է «Արարատ» թիմի անդամ, ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն:

1957 – վախճանվել է խորհրդահայ քաղաքական գործիչ Գրիգոր Հարությունյանը:

1961 – ծնվել է քանդակագործ Արշակ Նազարյանը:

1995- վախճանվել է ֆիզիկոս Իոսիֆ Սիսակյանը:

2002– ստեղծվել է «Նիգ-Ապարան» հայրենակցական կազմակերպությունը:

2005- Փարբի գյուղից ոչ հեռու գտնվող տարածքում Հայաստանի հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. երրորդ հազարամյակի գերեզմանաթմբեր, որոնք պարունակել են արիացիների կմախքի մնացորդներ և զարդեր:

2006- Ծաղկաձորում բացվել է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ռեստ հաուզ» հյուրանոցային համալիրը:

2009-տեղի է ունեցել Թուրքիայի Կայսերի նահանգում 12-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Lուսավորիչ հայկական եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը:

2010- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը սկսել է պիկետը «Երևան» հյուրանոցի դիմաց, որտեղ աշխատանքներն է սկսել «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը: 4 անձ բերման է ենթարկվել իրավապահների կողմից:

2020-կնքվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դադարցման մասին եռակողմ հայտարարությունը, իսկ ժամը  18:30-ին Հայաստանի օդային տարածքում՝ Նախիջևանի սահմանին մոտ խփվել է ռուսական Ми-24 ուղղաթիռ:

2021-Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

959 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանածինը:

1799 —տեղի է ունեցել Բրյումերի 18-ի հեղաշրջումը՝ Նապոլեոն Բոնապարտը զինվորականների օգնությամբ տապալել է դիրեկտորիատի ռեժիմը:

 1818 – ծնվել է ռուս հանրահայտ գրող Իվան Տուրգենևը:

1870 — Կուլմանեի ճակատամարտում ֆրանսիացիները հաղթել են պրուսացիներին:

1885 – ծնվել է ռուս բանաստեղծ և դրամատուրգ Վելիմիր Խլեբնիկովը:

1892 – ծնվել է գերմանացի գրականագետ Էրիխ Աուերբախը:

1897 – ծնվել է բրիտանացի քիմիկոս Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշը:

1900 —ռուսական 100 հազարանոց զորաբանակը ավարտել է Մանչժուրիայի օկուպացիան:

1906 - Թեոդոր Ռուզվելտը դարձել է օտար երկիր այցելած Միացյալ Նահանգների առաջին նախագահը:

1907 —Տրանսվաալ գաղութը բրիտանական թագավոր էդուարդ 7-րդին է նվիրել  «Կուլլինան» ալմաստը, որը մինչ հիմա հանդիսանում է հայտնաբերված ամենախոշոր ալմաստը աշխարհում:

1911-Գլեբ Կոտելնիկովը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած РК-1  աշխարհում առաջին ծալովի պարաշյուտը:

1918– վախճանվել է ծագումով լեհ, ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները:

1934 – ծնվել է  ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս և գրող Կարլ Սագան:

1936 – ծնվել է լատվիացի խորհրդային նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալը:

1937- ճապոնական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Չինաստանի Շանհայ քաղաքը:

1938– Նացիստական Գերմանիայի ամբողջ տարածքում հրեաների նկատմամբ սկսվել են ֆիզիկական բռնություններ, այդ գիշերը պատմության մեջ է մտել «բյուրեղապակյա գիշեր» անվանմամբ:

1965-էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշորագույն վթարի հետևանքով ԱՄՆ-ի 7 հյուսիս–արևելյան նահանգները և կանադական Օնտարիոն գիշերը հայտնվել են խավարի մեջ:

1970 – վախճանվել է ֆրանսիացի քաղաքական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը:

1974– ծնվել է իտալացի ճանաչված ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիեռոն:

1985 - Գարրի Կասպարովը հաղթելով Անատոլի Կարպովին 22 տարեկանում

դարձել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն:

1989- սկսել է «սառը պատերազմի» խորհրդանիշ հանդիսացող Բեռլինյան պատի քանդումը։

1993- բոսնիական Մոսթար քաղաքում ռմբակոծություններից ավերվել է 1566 թվականին կառուցված կամուրջը:

1994– առաջին անգամ սինթեզվել է Պարբերական աղյուսակի 110-րդ տարրը` դարմշթադթիումը:

2004– թողարկվել է Mozilla Firefox դիտարկիչի առաջին տարբերակը:

Կ.Խաչիկյան

«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ Գյումրիի բնակիչը խանութում կեղծ օղիներ էր վաճառում․ բացահայտում Վենեսուելայի ԱԳ նախարարը հաստատել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու որոշումը Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին Ինչ իրավիճակ է ճանապարհներին Տղամարդուն դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ ուկրաինական զինված կազմավորման մասին գրառման համար ՌԴ-ն Իրանին տվյալներ է տրամադրում Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի ԱԹՍ-ները թիրախավորելու համար Մահ` «Մեդլայն» բժշկական կենտրոնումՎրաստանը կարող է օգուտ քաղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից․ ԱՄՆ պետդեպարտամենտ Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով Fars. Իրանը պատասխան հարվածների ժամանակ կօգտագործի առաջադեմ բալիստիկ հրթիռներ Միջոցառման մասնակիցներ ու զբոսաշրջային խմբի անդամներ են ուղևորվել Երևան Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով՝ 300-ը 300-ի դիմաց սկզբունքով Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը Մաքրուհիները դասախոսի տնից տարել են 50 դրամանոցներով լի ապակյա տարա․ պատճառել են 1 մլն դրամի վնաս Սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի տեսքով«Opel»-ը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված լեգեոնականների ցանկը ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ․ նախատեսվում է ևս 45 անձի վերադարձ Իրանը հրադադար չի խնդրում. Արաղչի Կրակոցներ՝ Արաբկիրում. կա վիրավորԳազ չի լինելու Փաշինյանի թիմը ընդդիմությանը ներկայացնում է որպես «պատերազմի հրձիգ» Պատերազմի 6-րդ օրը ՀՀ իշխանությունը որոշեց ուշքի գալ Փաշինյանը որոշել է՝ ՀԷՑ-ն ամբողջությամբ պետականացնելու են Որ հասցեներում ջուր չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … Գլենմորանժ վիսկի«Հայաստանի իշխանությունները վախենում են հրապարակել Փաշինյանի վստահության վարկանիշը, որը նվազել է մինչև բացասական» «Իրանական ճգնաժամը կհարվածի Հայաստանին. Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ավելին, քան Ղարաբաղը»Վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Մակար Եկմալյանը. պատմության այս օրը (06 մարտ)
Ամենադիտված