Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում էթնիկական զտումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զորահանդես է անցկացրել ամայացած Ստեփանակերտում․ պատմության այս օրը (08 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ուրբանիզմի համաշխարհային օր, Ռադիոլոգիայի համաշխարհային օր․ ՈՒՀԱ-ի միջազգային օր, Ղրղզստան՝ Պատմության և նախնիների հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912– տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բացումը:

1914 – ծնվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

1918 – ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր, դաշնակահար և երաժիշտ Գայանե Չեբոտարյանը:

1932 – ծնվել է բուսաբան Վլադիսլավ Աղաբաբյանը:

1949 – ծնվել է համաճարակաբան, գիտնական Սիրանույշ Աղաջանյանը:

1968 – ծնվել է քաղաքական և պետական գործիչ Արթուր Բաղդասարյանը:

1969 – ծնվել է քանդակագործ Տիգրան Հովումյանը:

1987– վախճանվել է դրամատուրգ, թատերագետ, դերասան Արարատ Բարսեղյանը:

2000 - Ֆրանսիայի սենատն ընդունել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

2004- Գորիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ-ի տնօրեն:

2008- ձերբակալվել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը:

2012-կայացել է Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը, նախատեսվել է այն շահագործման հանձնել 5 տարվա ընթացքում:

2013- մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանին՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար։

2016- հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայտարարվել է Շուշին ադրբեջանցիների կողմից վերջանականորեն գրավելու մասին:

2021- Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքը, որի ավարտին ընդունվել է հայտարարություն:

2023-Արցախում էթնիկական զտումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զորահանդես է անցկացրել ամայացած Ստեփանակերտում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

30 –ծնվել է  Հռոմի կայսր Ներվան:

1280 – վախճանվել է գերմանացի փիլիսոփա Ալբերտ Մեծը:

1519– իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը մտել է Տենոչտիտլան:

1520 –սկսվել է ստոկհոլմյան արյունային բաղնիքը՝ մասսայական մահապատիժները: 3 օրվա ընթացքում դանիական թագավոր Քրիստիան 2-րդի հրամանով որպես հերետիկոսներ մահապատժի են ենթարկվել հարյուրավոր մարդիկ՝ այդ թվում եպիսկոպոսներ, պետական ծառայողներ, մեծահարուստներ և այլն:

1622 – ծնվել է Շվեդիայի թագավոր Կառլ 10-րդ Գուստավը:

1656– ծնվել է անգլիացի աստղագետ և երկրաֆիզիկոս Էդմունդ Հալեյը, որի անունով անվանվել է Հալեյի գիսավորը:

1674– վախճանվել է անգլիացի բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Ջոն Միլթոնը:

1793 - Լուվրն առաջին անգամ հասարակության համար բացվել է որպես ազգային գեղարվեստական թանգարան:

1832 –ծնվել է  վրացի գրող, իրավաբան և քաղաքական գործիչ  Իլյա Ճավճավաձեն:

1889– Մոնտանան դարձել է ԱՄՆ-ի 41-րդ նահանգը:

1895 —էլեկտրականության հետ փորձեր կատարելիս Վիլհելմ Ռենտգենը հայտնաբերել է ճառագայթներ, որոնց անվանել է  X-ճառագայթներ, հետագայում գիտնականները այդ ճառագայթները վերանվանել են նրա անունով՝ ռենտգենյան ճառագայթներ:

1903 – Հոլլանդիայում հայտնագործել են էլեկտրասրտագիրը՝ էլետրոկարդիոգրաֆը:

1916 – ծնվել է խորհրդային հայտնի դերասան Զինովի Գերդտը:

1923 —Մյունխենում տեղի է ունեցել «գարեջրային ապստամբությունը», որի ժամանակ Գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը փորձել է զավթել իշխանությունը:

1935– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ալեն Դելոնը:

1946 – ծնվել է հոլանդացի նախկին ֆուտբոլիստ մարզիչ Գուս Հիդինքը:

1953-վախճանվել է ռուս արձակագիր և բանաստեղծ Իվան Բունինը:

1961– եթեր է հեռարձակվեց ՈՒՀԱ-ի (Ուրախների և Հնարամիտների ակումբ) առաջին հաղորդումը:

1998- վախճանվել է ֆրանսիացի կինոդերասան Ժան Մարեն:

Կ. Խաչիկյան

 

Փաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսիններիԿորեայի ձորի ճանապարհը փակ է երթևեկության համարՄահվան ելքով վթար՝ Արմավիրի մարզումՎաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. մանրամասներ՝ 42-ամյա կնոջ սպանության դեպքից«Փաշինյանը կմնա Մայա Սանդուի սցենարի գործարկմամբ. Կալլասը խոստացել է, որ Հայաստանում ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես Մոլդովայում» «Հայաստան-ԵՄ. «Քաղաքական արդիականացում» հարաբերություններում» Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը. պատմության այս օրը (05 դեկտեմբեր)Անջատումներ՝ նշված հասցեներում Ռուբլին թանկացել էՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերով. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի․ «Հրապարակ» Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ» Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել․ «Հրապարակ» Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ ՓաշինյանՄոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասինՀայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքումՌուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱվստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. ՌյուտեՆեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեց Իրաքը պատժամիջոցներ է կիրառել իր կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահի» և Եմենի հուսիթների դեմ Զինծառայությունը 1,5 տարի դարձնելու նախաձեռնությունն ունի մեկ նպատակ՝ ՀՀ բանակը օր առաջ դարձնել պրոֆեսիոնալ. Պապիկյան Բրյուսովի անվան համալսարանում վիճաբանության մասնակցած 5 կասկածյալներից 2-ը քույրեր ենՆալբանդյան փողոցի հետ կապված կանգառի փոփոխություն կլինի Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներԹալիբները ստիպել են 13-ամյա տղային մաhապատժի ենթարկել իր հարազատներին uպանած մարդուն. մոտ 80,000 մարդ դիտել է ներկայացումը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա Հաստատվել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Ձերբակալությունների շարք՝ ՊՆ-ում․ ինչ է բացահայտվելԶեղծարարները փորձում են գումար կորզել՝ ներկայանալով Կենտրոնական բանկի աշխատակից. զգուշացում Արտակարգ դեպք․ 31-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոցՓաշինյանի մուրազը կարող է փորում մնալ Փաշինյանը մնացել է Քի Վեսթի տակ Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ»Ջրվեժ-Գառնի ճանապարհի կամրջի մոտից հիվանդանոց է տեղափոխվել դանակաhարված 35-ամյա տղամարդ6 ամսով արգելվեց ցեմենտի ներմուծումը Հայաստան Փաշինյանի հարձակումը Եկեղեցու վրա նպատակ ունի թուլացնել կամ ամբողջությամբ վերացնել Հայ առաքելական եկեղեցին՝ որպես «դիմադրության վերջին օջախներից» մեկը. «Փաստ»Ի՞նչ է թաքնված Bloomberg-ի հրապարակման տակ
Ամենադիտված