Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջնորդությունը հետաձգվել է․ ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի թեմի հոգեւորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը ՀՀ քննչական կոմիտեն հետաձգել է։ Ասել է թե՝ հրաժարվել է հոգեւորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները եւ այլ իրերը վերադարձնել, քանի որ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, այս պահին իրավապահ համակարգում ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները։

Հիշեցնենք, որ անցած ամիս՝ հոկտեմբերի 15-ին, իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։ Փաստաբանների փոխանցմամբ, խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականների, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները, երեխաների պլանշետները եւ տարբեր անձնական իրեր։

Դեպքից անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբանները ահազանգել էին, որ առգրավված իրերի թվում կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք որեւէ կերպ չեն առնչվում քրեական գործին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը, Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը։ Ընդհանուր առմամբ ձերբակալված հոգեւորականների թիվը հասել էր 12-ի։ Նշենք, որ դեպքի օրը երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված չորս հոգեւորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը. վերջինս Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է:

ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ հայտնել էր, որ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», որի շրջանակում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։

Սակայն արդեն անցել է ավելի քան երկու շաբաթ, եւ քննչական մարմինը դեռ չի վերադարձրել առգրավված անձնական իրերը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փաստաբանները այս առիթով դիմումներ են ներկայացրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն մինչեւ օրս որեւէ արձագանք կամ պաշտոնական պատասխան չի ստացվել։

Փաստացի, քննչական մարմինը դեռեւս պահում է մարդկանց անձնական իրերը. ինչպես բնորոշում են փաստաբանները՝ դա արվում է առանց իրավական հիմնավորման՝ խախտելով անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքը»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Խաղացողները մեքենա չեն․ «Արսենալի» գլխավոր մարզիչը դժգոհ է խաղային խիտ գրաֆիկից Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև Ադրբեջանցիները վնասել են Արցախի Սուրբ Ամենափրկիչ Վանքը․ մանրամասներ Դիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Արտակարգ դեպք, ՎարդաշենումՁյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկայում Ադրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը Հաղթանակ կամրջից․ ինչ է հայտնի Խոշոր վթար՝ ԵրևանումՈ՞վ է uպանության համար ձերբակալվածըԱրքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով Փաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսիններիԿորեայի ձորի ճանապարհը փակ է երթևեկության համարՄահվան ելքով վթար՝ Արմավիրի մարզումՎաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. մանրամասներ՝ 42-ամյա կնոջ սպանության դեպքից«Փաշինյանը կմնա Մայա Սանդուի սցենարի գործարկմամբ. Կալլասը խոստացել է, որ Հայաստանում ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես Մոլդովայում» «Հայաստան-ԵՄ. «Քաղաքական արդիականացում» հարաբերություններում» Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը. պատմության այս օրը (05 դեկտեմբեր)Անջատումներ՝ նշված հասցեներում Ռուբլին թանկացել էՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերով. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի․ «Հրապարակ» Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ» Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել․ «Հրապարակ» Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ ՓաշինյանՄոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասինՀայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքումՌուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱվստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. ՌյուտեՆեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեց Իրաքը պատժամիջոցներ է կիրառել իր կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահի» և Եմենի հուսիթների դեմ Զինծառայությունը 1,5 տարի դարձնելու նախաձեռնությունն ունի մեկ նպատակ՝ ՀՀ բանակը օր առաջ դարձնել պրոֆեսիոնալ. Պապիկյան Բրյուսովի անվան համալսարանում վիճաբանության մասնակցած 5 կասկածյալներից 2-ը քույրեր ենՆալբանդյան փողոցի հետ կապված կանգառի փոփոխություն կլինի Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներԹալիբները ստիպել են 13-ամյա տղային մաhապատժի ենթարկել իր հարազատներին uպանած մարդուն. մոտ 80,000 մարդ դիտել է ներկայացումը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա
Ամենադիտված