Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ը երեխաների սրտերի վրա ավելի երկարատև հետք է թողնում, քան պատվաստանյութը․ LCAH

ՖՈՏՈ

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն երեխաների և դեռահասների մոտ, ովքեր ունեցել են COVID-19-ի ախտորոշում, զգալիորեն ավելի բարձր է և ավելի երկար է պահպանվում հազվադեպ հանդիպող սիրտ-անոթային և բորբոքային բարդությունների ռիսկը՝ համեմատած նրանց հետ, ովքեր կամ չեն հիվանդացել, կամ չեն վարակվել մինչ այդ։ Միևնույն ժամանակ, COVID-19-ի դեմ պատվաստումը կապված է միայն սրտի կամ դրա թաղանթների բորբոքման ռիսկի կարճատև բարձրացման հետ։

Ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են «The Lancet Child & Adolescent Health» ամսագրում, դարձել է իր տեսակի մեջ ամենախոշորը և ընդգրկել է Անգլիայի գրեթե 14 միլիոն երեխաների և դեռահասների (մինչև 18 տարեկան)՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Սա համապատասխան տարիքային խմբի գրեթե 98%-ն է։

Այս ընթացքում մոտ 3.9 միլիոն երեխա ստացել է COVID-19-ի առաջին ախտորոշում է ստացել և մոտ 3.4 միլիոնը պատվաստվել է BNT162b2 (Pfizer–BioNTech) պատվաստանյութով։

Գիտնականները վերլուծել են էլեկտրոնային բժշկական քարտերի տվյալները՝ հինգ հազվադեպ բարդությունների՝ վարակից հետո կամ պատվաստումից հետո զարկերակային և երակային թրոմբոզի, թրոմբոցիտոպենիայի (թրոմբոցիտների թվի նվազում), միոկարդիտի կամ պերիկարդիտի և բորբոքային վիճակների ռիսկը համեմատելու համար։

Ռիսկն ամենաբարձրը եղել է վարակվելուց հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում, իսկ որոշ բարդությունների դեպքում այն ​​բարձր է մնացել մինչև 12 ամիս։ Պատվաստումից հետո միոկարդիտի կամ պերիկարդիտի դեպքեր նկատվել են միայն առաջին չորս շաբաթվա ընթացքում և այնուհետև ռիսկը վերադարձել է նախնական մակարդակին։

Հետազոտողները գնահատել են, որ վեց ամսվա ընթացքում COVID-19-ով վարակված երեխաների և դեռահասների մոտ 100 000 մարդու հաշվով միոկարդիտի կամ պերիկարդիտի լրացուցիչ 2.24 դեպք է եղել։ Պատվաստվածների խմբում այս ցուցանիշը կազմել է ընդամենը 0.85 դեպք՝ 100 000-ի հաշվով։ Հեղինակներն ընդգծում են, որ թեև բացարձակ ռիսկերը ցածր են, այնուամենայինվ տվյալները մատնանշում են, որ վարակը ավելի երկարատև և լուրջ ռիսկ է պարունակում, քան պատվաստումը։

Ինչպես նշում են հեղինակները, նման արդյունքները կարող են օգնել ծնողներին, խնամակալներին և բուժաշխատողներին որոշումներ կայացնել՝ հիմնվելով հուսալի տվյալների վրա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երեխաներին և դեռահասներին։

Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»Վթար է․ ջուր չի լինելուՎրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը (26 հունիս) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Անկում տարադրամի շուկայումՀորդառատ անձրևներ են սպասվումՌուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին
Ամենադիտված