Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանությունը դարձել է Ալիևի փաստաբանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ գործող իշխանություններն ու հարակից քարոզիչները պնդում են՝ իբր օգոստոսի 8-ի հռչակագրից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է դրական ուղղությամբ, Ադրբեջանի նախագահը երեկ կրկին սպառնալիքներ է տեղացել։ Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան՝ ընդգծելով, որ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը՝ Ադրբեջանի առաջնորդը պնդել է, թե իր ժողովուրդը «որոշների նման» անջատողականության հակված չէ և ծաղկեցնում է այն հողը, ուր բնակվում է։

Խոսելով վերադարձի մասին՝ Ադրբեջանի նախագահը կրկնել է նախկինում հնչեցրած իր միտքը, թե ադրբեջանցիները Հայաստան պետք է վերադառնան «ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով»։ Միայն թե այս անգամ Ալիևը հատուկ հանձնարարական է տվել ադրբեջանցի գիտնականներին ու պետական կառույցներին՝ «աշխատել դրան հասնելու համար»։ «Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները, այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա»,– ասել է Ալիևը։

Պատմության կեղծման ու Հայաստան «արշավելու» մասին այս հայտարարություններին ՀՀ գործող իշխանությունները հստակ արձագանք, սովորականի պես, չեն տվել, ընդհակառակը՝ փորձել են մեղմել Ալիևի ասածները։ «Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը, փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով։ Ու չենք տեսնի Ադրբեջան։ Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես։ Պետք է գնալ առաջ։ Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է»,– գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

ՔՊ-ի և նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանի վարքը՝ Ադրբեջանից հնչող սպառնալիքներին չպատասխանելը, թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգները գլխահակ կատարելը, արդեն ազգային անվտանգության հարց է դարձել։ Իսկ այն, որ իշխող ուժը դարձել է Ալիևի փաստաբանը, վաղուց նորություն չէ։

Աննա Թանանյան

Քրեական ոստիկանները հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ կան ձերբակալվածներԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչաgnւմը Սերբիայի նախագահը կարող է հրաժարական տալ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ԴանիելյանՄեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Վրաերթ-վթար՝ Երևանում․ 2 վիրավոր կա Ռուսական գազի գինը ՀՀ-ի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-իցԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցումԻրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման ծրագիր․ ՇՄ նախարարՈւկրաինայի զինուժը հարվածել է ՌԴ-ին․ զոhեր կան Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Քամյու կոնյակ Փաշինյանն անցել է բացահայտ սպառնալիքներիԴատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնունՀայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Տասնյակ հասցեներում մայիսի 26/27-ին ջուր չի լինելու «Հայաստան. արդյո՞ք Փաշինյանի ռուսամետ մրցակիցները կզրկվեն ընտրություններին մասնակցությունից» «Գործը արվա՞ծ է. Հիմնական վախը Ռուսաստանի հայերից է. Փաշինյանը խելացի հնարք է գործել» Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Հարյուրավոր հասցեներում մայիսի 25-ին, 26-ին, 27-ին և 29-ին գազ չի լինի«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը․ պատմության այս օրը (25 մայիս)ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 1 զոհ 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՌուբլին էժանացավԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇահեն Մարտիրոսյանը եզրափակչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելՆեթանյահուն Սպիտակ տան մոտ տեղի ունեցած վերջին հրաձգությունը Թրամփի դեմ «մահափորձ» է անվանելԻրանը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրի բովանդակության մասին Axios-ի տեղեկությունըԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Պառակտում՝ Թուրքիայի քեմալականների միջև. երկու կողմերի միջև բախnւմներ են տեղի ունենում Ի՞նչ տուգանք է նախատեսվում անտոմս երթևեկելու համար Մի շարք երկրներ դատապարտում են ՌԴ-ի կողմից Կիևի վրա բալիստիկ hրթիռային hարձակումը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՖիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՀՕՊ ուժերը Իրանի հարավում իսրայելական ԱԹՍ են խnցել Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից
Ամենադիտված