Թրամփը հայտնել Է Պուտինի մեկ ցանկության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է տնտեսական համագործակցություն ԱՄՆ-ի հետ։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում։
«Եվ ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է գալ և առևտուր անել մեզ հետ, մեծ գումարներ վաստակել ռուսների համար», - նշել Է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփի խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև այնքան էլ շատ գործնական շփումներ չկան «հիմարության պատճառով»: