Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռիում 24-ամյա երիտասարդը բռնաբարել ու սպանել է ընկերոջ 60-ամյա չամուսնացած հորաքրոջը՝ ասելով, որ սիրում է այդ տարիքի կանանց

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արթուր Ղավալյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

Առաջին ատյանի դատարանի դատավճռով Արթուր Ղավալյանը մեղավոր է ճանաչվել մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ բռնաբարության, սպանության, սպանության փորձի համար:

Ծանր հանցանքների կատարման ժամանակ՝ 2014 թվականի սեպտեմբերին, ըստ դատական ակտի, Արթուր Ղավալյանը 24 տարեկան էր, իսկ դատավճռի հրապարակման պահին նա արդեն 26 տարեկան էր:

Արթուր Ղավալյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքների համար, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նախաքննության ժամանակ նա ցուցմունքներ տվել էր: Այդ ցուցմունքները հրապարակվեցին դատարանում:

Վանաձորում ծնված Արթուրը 2-3 տարեկանում ծնողների հետ մեկնել է Ռուսաստան, այնտեղ է ստացել 9-ամյա կրթությունը: 2010 թվականին նա վերադարձել է Հայաստան, ծառայել է բանակում:

Զորացրվելուց հետո Արթուրը մնացել է Լոռու մարզի գյուղերից մեկում ապրող մորաքրոջ տանը, որոշ ժամանակ աշխատել է Վանաձորում՝ որպես ավտոլվացող:

Արթուրն ընկերություն է արել մորաքրոջ գյուղի տղաների, այդ թվում՝ ապագա տուժող Րաֆֆիի հետ, մի քանի անգամ հյուր է եղել վերջինիս տանը, որտեղ բնակվում էր նաև Րաֆֆիի 60-ամյա հորաքույրը:

Արթուրին շրջապատում «Ռուս» էին անվանում:

Նախաքննական ցուցմունքում անդրադառնալով Րաֆֆիենց տանը կատարված ծանր հանցագործություններին՝ Արթուր Ղավալյանն ասել է, թե չի հավատում, որ ինքը կարող էր մարդ սպանել: Բայց եթե կատարել է այն արարքները, որոնց համար կասկածվում է, ապա դրանք կատարել է չգիտակցված՝ ալկոհոլի ազդեցության տակ: Ինքը Րաֆֆիին ու նրա հորաքրոջը վատ բան ցանկանալ, նրանց նկատմամբ վատ արարքներ կատարել չէր կարող, եթե գործեր սթափ ուղեղով: Երևի «ուղեղը անջատված է եղել»… Րաֆֆիի հորաքրոջ նկատմամբ ինքը սեռական ցանկություն չի ունեցել, քանի որ այդ կինն իր մոր տարիքի հիվանդ անձնավորություն էր…

Ըստ քրեական գործի նյութերի՝ Րաֆֆիի հորաքույրը մանկուց առողջական խնդիրներ էր ունեցել՝ լսողության հետ կապված: Նա ամուսնացած չէր եղել:

Րաֆֆիի ծնողները զբաղվում էին անասնապահությամբ: Ամռանը անասուններին տանում էին սարատեղ, մնում էին սարատեղում: Րաֆֆիի խնամքով զբաղվում էր հորաքույրը:

Րաֆֆին Արթուր Ղավալյանի հետ ծանոթացել էր դեպքից մոտ հինգ ամիս առաջ: Րաֆֆիի բնութագրմամբ՝ Արթուրը սթափ ժամանակ հանգիստ բնավորություն ուներ, իսկ երբ խմում էր, դառնում էր անկառավարելի և դյուրագրգիռ:

Երբեմն Արթուրն ընկերներին առաջարկում էր գնալ մարմնավաճառների մոտ: Իսկ երբ նա մի քանի անգամ այցելել է Րաֆֆիենց տուն, վերջինիս հորաքույրը Րաֆֆիին ու մի քանի մերձավորների ասել է, թե Արթուրը «լկտի նայվածքներ» է գցել իր կողմը, իրեն «շոռել է»:

Հորաքրոջ ասածներին հարազատները լուրջ չեն վերաբերվել, կատակել են, մտածել են՝ հորաքույրն ավելորդ կասկածամտություն է հանդես բերել կամ սխալ է հասկացել Արթուրի «բնական նայվածքը»:

Դեպքի օրը՝ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 13-14-ի սահմաններում Րաֆֆին երկու ընկերոջ հետ Վանաձորում է եղել: Սրճարանում սուրճ են խմել: Րաֆֆին զանգահարել է ավտոլվացման կետում աշխատող Արթուրին ու նրա խոսելու տոնից հասկացել է, որ նա խմած է:

Իմանալով Արթուրի բնավորությունը՝ Րաֆֆին ընկերներին խնդրել է, որ գնան ավտոլվացման կետ, Արթուրին իրենց հետ մեքենայով գյուղ տանեն:

Գնացել են Արթուրի աշխատավայր, որտեղ Արթուրը հայհոյել է անհասցե, հրաժարվել է մեքենա նստել, ապտակել է տղաներից մեկին: Րաֆֆին ու ընկերները հեռացել են:

Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում Րաֆֆին ու ընկերը՝ Արտյոմը, կանգնած էին գյուղի՝ «Կտտի բուդկա» կոչվող տնակի մոտ: Արթուրը տաքսիով մոտեցել, իջել է մեքենայից: Նա Րաֆֆիից ու Արտյոմից ներողություն է խնդրել ցերեկը իր դրսևորած վարքագծի ու ապտակի համար:

Մոտ կես ժամ անց Րաֆֆին Արթուրի հետ գնացել է իրենց տուն: Արթուրը սպասել է դրսում, Րաֆֆին տուն է մտել: Տանը միայն հորաքույրն էր: Րաֆֆին նրան խնդրել է կովերի կաթն ամբողջությամբ չօգտագործել, քանի որ կաթի մի մասը պետք է վաճառեր:

Այնուհետև Րաֆֆին տանից դուրս է եկել, Արթուրի հետ նորից գնացել են դեպի «Կտտի բուդկա»:

Ճանապարհին Արթուրն անսպասելիորեն ասել է, թե ցանկանում է տուն գնալ: Նա Րաֆֆիին թողել ու հեռացել է:

Րաֆֆին որոշ ժամանակ մնացել է գյուղամիջում: Ժամը 22-ի սահմաններում նա տուն է գնացել: Տեսել է, որ իրենց տան դարպասները ներսից փակ են: Իրենց տան մուտքի մոտ նա տղամարդու կոշիկներ է տեսել: Տան մուտքի դուռը բաց էր:

Րաֆֆին վախեցել է, որ տուն գող է մտել: Նա անմիջապես իր կասկածի մասին հայտնել է հարևանությամբ ապրող հորեղբոր կնոջը, հարևաններին, զանգել ու կանչել է իր ընկեր Դավիթին:

Հարևաններից մեկը կանգնել է դարպասի մոտ, մնացածը բակ են մտել: Բակի սեղանին դրված ծալովի դանակը վերցնելով՝ Րաֆֆին մոտեցել է մուտքի դռանը: Նա նայել է պատուհանից ու միացված հեռուստացույցի լույսի տակ տեսել ու ճանաչել է ներսում գտնվող տղամարդուն: Դա Արթուր Ղավալյանն էր, ով քիչ առաջ իր հետ էր ու հրաժեշտ էր տվել՝ ասելով, թե տուն է գնում… Բայց, փաստորեն, մորաքրոջ տուն գնալու փոխարեն Արթուրը մտել էր Րաֆֆիենց տուն…

Րաֆֆին կասկածել է, որ Արթուրն իրենց տուն բարի նպատակով չի մտել: Նա զայրացած ձայն է տվել Արթուրին, պահանջել է դուրս գալ: 1-2 րոպե անց տնից դուրս է եկել Արթուրը՝ մինչև գոտկատեղը՝ մերկ, միայն անդրավարտիքով: Նրա ամեն ձեռքին մի դանակ կար: Դանակներից մեկը՝ գունավոր բռնակով, նա նետել է Րաֆֆիի ուղղությամբ ու փորձել է փախչել:

Արթուրի փախուստը խանգարելու նպատակով Րաֆֆին բռնել է նրա ձեռքից ու հարցրել է, թե ի՞նչ էր անում այդ ժամին իրենց տանը:

«Քեզ էի սպասում»,- պատասխանել է Արթուրը ու ձեռքին մնացած դանակով հարվածել է Րաֆֆիի կրծքավանդակի ձախ կեսին՝ սրտի շրջանին: Հետո փորձել է նորից հարվածել:

Այդ ժամանակ Րաֆֆին, պաշտպանվելով ու գտնվելով անհրաժեշտ պաշտպանության վիճակում, իր ձեռքին եղած ծալովի դանակով հարվածներ է հասցրել Արթուրի մարմնին, բայց չի կարողացել նրան բռնել ու պահել:
Դանակահարված Արթուրը կարողացել է փախչել: Նա հրել է իր ճամփան փակելու փորձ անող կնոջը՝ Րաֆֆիի հորեղբոր կինն էր: Վերջինիս հրելով ու վայր գցելով՝ Արթուրը ոտքը դրել է ընկած կնոջ ուսին, ցատկել է դարպասի վրայով ու փախել է:

Դեպքի վայր հասած ոստիկանները Րաֆֆիին տարել են հիվանդանոց: Րաֆֆիի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: Բժշկական միջամտության շնորհիվ նրա կյանքը փրկվել է:

Րաֆֆիենց տուն մտած մարդիկ հատակին արյան հետքեր են տեսել: Իսկ ննջասենյակի հատակին դանակահարված ու սպանված ընկած էր Րաֆֆիի 60-ամյա հորաքույրը: Կինը մերկ էր: Դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ սպանելուց առաջ հանցագործը բռնաբարել է կնոջը, նրա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Սպանվածի մարմնին՝ հիմնականում պարանոցի ու դեմքի շրջաններում, հասցված էին դանակի մահացու հարվածներ՝ ընդհանուր թվով՝ 10 հարված:

Գործի քննության ժամանակ Րաֆֆիենց հարևանը հայտնել է, որ դեպքի օրը տեսել է, թե ինչպես է Րաֆֆին Արթուրի հետ տուն եկել: Ներս է մտել միայն Րաֆֆին, Արթուրը մնացել է դրսում կանգնած: Նա անհասցե հայհոյանքներ է տվել, ինչից հարևանը ենթադրել է, որ նա խմած է:

Քիչ անց հարևանը տեսել է, որ Րաֆֆին դուրս եկավ տանից ու Արթուրի հետ հեռացավ:

Իսկ կես ժամ անց նույն հարևանը նկատել է, որ Րաֆֆիենց բակ է մտնում Արթուրը: Վերջինս ներսից փակել է դարպասը, մուտքի մոտ հանել է կոշիկներն ու տուն է մտել: Հարևանը մտածել է, որ Րաֆֆին ներսում է, դրա պատճառով չի անհանգստացել: Հակառակ դեպքում, ըստ հարևանի, ինքն անպայման կգնար Արթուրի հետևից, քանի որ վերջինս իրեն դուր չէր գալիս…

Այս նույն վկան հայտնել է, թե դեպքից մոտ մեկ ամիս առաջ՝ Րաֆֆիի ծննդյան օրը, նրանց բակում հաց էին ուտում: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Արթուրը անպարկեշտ արտահայտություններ է արել Րաֆֆիի հորաքրոջ հասցեին, ասել է, թե կցանկանար նրա հետ սեռական հարաբերություններ ունենալ, քանի որ սիրում է այդ տարիքի կանանց…


1in.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին
Ամենադիտված