Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարությունները նույնպե՞ս պետք է լինեն հանցագործության ապացույց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

theins.ru–ն «Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի ձերբակալված քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ իրավապահ մարմինները երկրորդ քրեական գործն են հարուցել երկրի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ։ Նրա փաստաբանների հայտարարության համաձայն, նոր մեղադրանքը հիմնված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի վրա (ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մաս) ։ Մեղադրանքները բխում են Ղուկասյանի՝ «այլ երկրների հետ միության մեջ մտնելու մասին» արած հայտարարություններից, ասվում է պաշտպանության հայտարարության մեջ։ «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, իր հիմնարար իրավունքն օգտագործելով, պարզապես կարծիք է հայտնել՝ համեմատություններ անցկացնելով աշխարհի այլ երկրների հետ միմյանց հետ փոխադարձաբար ընդունելի միություն կազմելու վերաբերյալ։ Իր ելույթում Վարդան Ղուկասյանը բազմիցս է ընդգծել դրա անհրաժեշտությունը ՀՀ անկախ պետականությունը պաշտպանելու և պահպանելու համար։ Նույն տրամաբանությամբ, ՀՀ-ի՝ Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ վերջին բոլոր հայտարարությունները նույնպես պետք է լինեն հանցագործության ապացույց»,– հայտարարել են փաստաբանները՝ շեշտելով, որ քրեական հետապնդումը համարում են քաղաքական դրդապատճառներով լի։

Քաղաքագետ, տնտեսագետ և Կովկասի ինստիտուտի (Երևան) ավագ գիտաշխատող Հրանտ Միքայել յանը theins.ru-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի իշխող կուսակցությունը վաղուց է փորձում վերահսկողություն հաստատել Շիրակի մարզի նկատմամբ, որը գլխավորում են ընդդիմադիր ուժերը: «Վարդան Ղուկասյանի հարազատներն անցյալում հալածվել են, նրանց բիզնեսները սահմանափակվել են, ոմանք ձերբակալվել են և այլն: Մենք տեսնում ենք համակարգային ճնշում այդ քաղաքապետի վրա, և դա բխում է այն փաստից, որ ընտրություններից վեց ամիս անց էլ իշխանությունները չեն հաշտվել այն փաստի հետ, որ պարտվել են այդ քաղաքում: Հիմա նրանք վրեժ են լուծում: Իշխանությունները պարզապես փորձում են վերահսկողություն հաստատել բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների վրա, քանի որ վերջերս ընդդիմադիր թեկնածուները մշտապես հաղթել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Գյումրիում ապրիլ յան ընտրությունները տեղի ունեցան, քանի որ իշխանությունները բռնի ուժով հեռացրին նախկին ընդդիմադիր քաղաքապետին և նշանակեցին արտահերթ ընտրություններ, բայց կրկին պարտվեցին: Հիմա մենք տեսնում ենք նույն սցենարի կրկնությունը ավելի ցայտուն ուժային երանգով: Այս ամենը կապված է Հայաստանում հաջորդ տարվա հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ: Իշխանությունները փորձում են վերահսկողություն հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների վրա և ուժեղացնում են ճնշումը հակառակորդների վրա՝ կանխելու համար ընդդիմության համախմբումը մինչև… ընտրությունները», -ասել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Հունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված